«Կեդմի. Պուտինը չի փրկի Հայաստանին հիմարությունից»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիակ բանը, որ Հայաստանը կարող է առաջարկել Արևմուտքին, ռուսաֆոբիան է, բայց այդ երկրի ազդեցությունն այնքան փոքր է, որ քիչ հավանական է, որ նա կարողանա վնասել իրենից բացի որևէ մեկին։ Այս մասին «Պոգլեդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Նատիվ»-ի նախկին ղեկավար, ռազմական փորձագետ Յակով Կեդմին, գրում է politnavigator.news-ը։
«Հայ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, և ոչ առաջին անգամ։ Ընտրությունների արդյունքները Հայաստանի դեմ են։ Եթե նրանք դա են ուզում, թող այդպես լինի. սա նախկինում էլ է պատահել Հայաստանում, բայց Պուտինը Լենինը չէ, և ինչպես Լենինը փրկեց Հայաստանը նրանց կատարած հիմարությունից, նման կերպ Պուտինը չի փրկի նրան։
Այն ժամանակ Հայաստանը հույսը դրեց Արևմուտքի օգնության վրա։ Հիմա էլ հույսը դրել է ֆրանսիացիների և բրիտանացիների վրա, որ նրանք Հայաստանին կտան այն, ինչ չեն կարող տալ ուրիշները։ Ձեզ՝ բուլղարացիներին ևս շատ բան էին խոստացել, երբ միացաք ԵՄ-ին, բայց Բուլղարիան պոտենցիալ ավելի հարուստ է, քան Հայաստանը։
Ի՞նչ կարող է Հայաստանը տալ աշխարհին, բացի ռուսատյացությունից, բացի հակառուսական տրամադրություններից, որը նրանք փորձում են տարածել այնտեղ։ Արդյո՞ք նրանք հույս ունեն դրա համար վճար ստանալ։ Թող փորձեն։ Արդեն կա Ուկրաինան։ Եթե Փաշինյանը Զելենսկու օրինակն է տեսնում և փորձում է գնալ նրա հետքերով, ապա թող նայի, թե ինչ պատահեց Ուկրաինայի հետ», - ասել է Կեդմին։
«Ի՞նչ տարբերություն է դա ստեղծում Կովկասում, եթե հայերը միայն չխնդրեն իրենց տարածքում օտարերկրյա բազաներ տեղադրել։ Բայց ես վստահ չեմ, որ Թուրքիան և ադրբեջանցիները կհամաձայնվեն դրան։ Հակառակ դեպքում դա կարևոր չէ։
Ռուսաստանը կարող է ապրել առանց Հայաստանի, ինչպես նաև Ղազախստանը։ Ի՞նչ կարող է տալ Հայաստանը։ Թող դուրս գա ՀԱՊԿ-ից... Ու՞ր կգնա նա, ՆԱՏՕ, թե՞ ինչ-որ այլ տեղ։ Դա որևէ դեր չի խաղում։ Այո։ Այս ամենը կարող է վիրավորական լինել Ռուսաստանի համար, բայց գործնականում Հայաստանի կշիռն այնքան աննշան է, որ կարևոր չէ, թե որտեղ և ինչպես կվերաբերվեն նրան», - կարծիք է հայտնել փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am