Դոդիկ. Հայաստանը և Մոլդովան կեղծ հույսեր են դրել ԵՄ-ի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Մոլդովայի իշխանությունները կեղծ հույսեր են դրել Եվրամիության վրա, Բրյուսելը փորձելով կեղծ արժեքներ պարտադրել թեկնածու երկրներին կխաբի նրանց։ Այդ մասին tass.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինքի նախագահ Միլորադ Դոդիկը, որը Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինայի կազմավորում) առաջատար քաղաքական կուսակցությունն է։
«Եվրոպան ստում է, մենք չպետք է հավատանք նրան։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են Հայաստանը, Մոլդովան և մյուսները հավատալ նրանց։ Բայց կարծում եմ, որ սա էլիտաների կողմից կայացված որոշում է, այլ ոչ թե ժողովրդի։ Սա ո՛չ հայ, ո՛չ էլ մոլդովացի ժողովրդի շահերից չի բխում։ Մենք տեսնում ենք, որ Մոլդովան խրված է եվրաինտեգրման իր ճանապարհին։ Եվ ի՞նչ կարող է նրանց տալ ԵՄ ինտեգրումը», - նշել է նա։
Դոդիկը նաև նշել է, որ Եվրամիությունը անդամակցության թեկնածուներին տրամադրում է «փոքր գումարներ, ցածր տոկոսադրույքով վարկեր, ապա փոխարենը օգնություն է խնդրում»։ «Եվ հիմա դուք պետք է հրաժարվեք ձեր արժեքներից և դպրոցներում ներդնեք «ծնող համար մեկ» և «ծնող համար երկու» սկզբունքները», - նշել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով Սերբական Հանրապետությունը չի կարող համաձայնվել նման միջոցառումների հետ, քանի որ «դա պարզապես անիրատեսական է»։ «Ինչո՞ւ պահանջել մեզանից անհնարինը», - հավելել է Դոդիկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am