Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական համակարգի կայունության և պետականության կենսունակության կարևորագույն նախապայմաններից մեկը անկախ, հավասարակշռված և օրենքի գերակայության սկզբունքով առաջնորդվող իրավապահ համակարգի առկայությունն է։ Բայց եթե իրավապահ համակարգը սկսում է օրենքի փոխարեն ծառայել քաղաքական նպատակահարմարությանը, հիմնովին քայքայվում են հանրային վստահությունը, պետական ինստիտուտների հեղինակությունը և քաղաքացիների անվտանգության զգացումը։ Նման իրավիճակում ամենավտանգավորը ոչ թե առանձին իրավախախտումներն են, այլ այն մտահոգիչ իրողությունը, որ օրենքը դադարում է լինել բոլորի համար միատեսակ կանոն։ Այն դառնում է իշխանության ձեռքում ընտրովի կիրառվող գործիք, իսկ իրավապահ մարմինները՝ քաղաքական ազդեցության միջոց։

Ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի սահմանափակվում։ Նրա էությունը իշխանության լիազորությունների սահմանափակումն է, հակակշիռների առկայությունը, պետական մարմինների անկախությունը և քաղաքացու վստահությունը՝ դատական, քննչական, իրավապահ և անվտանգության համակարգերի նկատմամբ։ Երբ այս կառույցները դադարում են օրենքի պաշտպան լինել և դառնում են իշխանության շահերի սպասարկուներ, ժողովրդավարությունը զրկվում է բովանդակությունից՝ վերածվելով զուտ ձևական արարողակարգի։

Փորձագետներն ահազանգում են, որ ավտորիտարացման գործընթացները շատ հաճախ սկսվում են ոչ թե խորհրդարանի լուծարմամբ կամ Սահմանադրության կոպիտ փոփոխությամբ, այլ հենց իրավապահ մարմինների աստիճանական ենթարկեցմամբ քաղաքական իշխանությանը։ Սկզբում դա արտահայտվում է ընտրովի արդարադատությամբ, այնուհետև ընդդիմադիրների նկատմամբ ավելի խիստ վերաբերմունքով, իսկ վերջնական փուլում իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական պայքարի հիմնական գործիքի։ Հենց այս համատեքստում են առանձնահատուկ մտահոգիչ դառնում այն երևույթները, որոնց ականատես ենք լինում այսօր, երբ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվում են, օրինակ՝ օդանավակայանի տեսանկարահանող սարքերի նյութերի արտահոսքերը, անձնական տվյալների շրջանառությունը, քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման վերաբերյալ անհասկանալի դեպքերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթները։

Խնդիրը նույնիսկ առանձին դեպքերը չեն։ Խնդիրը դրանց ընդհանուր տրամաբանությունն է, որը հանրության շրջանում ձևավորում է այն համոզմունքը, որ իրավապահ համակարգը գործում է ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության շրջանակներում՝ մեկ անձի քմահաճույքներով։ Հատկանշական է այն իրավիճակը, երբ քաղաքացիներին կարող են թույլ չտալ լքել երկիրը՝ առանց դատարանի որոշման, առանց համապատասխան իրավական գործընթացի կամ առանց այնպիսի վարույթի առկայության, որը կարող էր իրավական հիմք հանդիսանալ նման սահմանափակման համար։

Իրավական պետության տրամաբանության մեջ նման երևույթն արդեն ինքնին արտակարգ իրավիճակ է, քանի որ ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Եթե այդ իրավունքը կարող է սահմանափակվել առանց հստակ իրավական հիմքի, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ է ավարտվում պետության իրավասությունը, և որտե՞ղ է սկսվում կամայականությունը։ Նույն կերպ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս սոցիալական ցանցերում հրապարակված կարծիքների, գրառումների կամ քաղաքական գնահատականների հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթները։ Ժողովրդավարական հասարակությունում իշխանության հասցեին հնչող քննադատությունը պետք է լինի քաղաքական գործընթացի բնական և անբաժանելի մասը։ Իշխանությունը պարտավոր է հանդուրժել քննադատությունը նույնիսկ այն դեպքերում, երբ այն կոշտ է։ Եթե ցանկացած սուր հայտարարություն կամ սոցիալական ցանցի գրառում կարող է վերածվել քրեական հետապնդման առարկայի, ապա հասարակությունը շատ արագ անցնում է ինքնագրաքննության ռեժիմի։ Մարդիկ սկսում են ոչ թե ազատ արտահայտել իրենց կարծիքը, այլ հաշվարկել հնարավոր ռիսկերը։ Իսկ այն պահից, երբ քաղաքացին սկսում է վախենալ արտահայտվել, ժողովրդավարությունը սկսում է կորցնել իր էությունը։

Առանձնահատուկ վտանգավոր է նաև իրավիճակը, որ իրավապահ մարմինների գործողությունները հաճախ համընկնում են քաղաքական հայտարարությունների հետ։ Երբ երկրի ղեկավար համարվող անձի որևէ հայտարարությունից անմիջապես հետո իրավապահ համակարգը սկսում է գործել նույն ուղղությամբ, ավելին՝ բառացի իրականացնում է հնչած «կարծիքը», առաջանում է շատ վտանգավոր ընկալում, ըստ որի՝ իրավապահ մարմիններն այլևս չունեն ինքնուրույն որոշումների կայացման հնարավորություն և կատարում են բացառապես հանձնարարություն, այսինքն՝ օրենքը մղվում է երկրորդ, երրորդ պլան։ Նման պայմաններում իրավապահ համակարգի կառույցները դադարում են ընկալվել որպես անկախ ինստիտուտներ և սկսում են ընկալվել որպես քաղաքական կամքը կյանքի կոչող մեխանիզմներ։

Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական ընդդիմության հանդեպ ճնշումը չէ։ Դա միայն առաջին հայացքից է թվում ընդդիմությանը վերաբերող խնդիր։ Իրականում իրավապահ համակարգի քաղաքականացումը հարվածում է ամբողջ հասարակությանը։ Այսօր այդ համակարգը կարող է կիրառվել ընդդիմադիր գործչի նկատմամբ, վաղը՝ լրագրողի, մյուս օրը՝ քաղաքացիական ակտիվիստի, իսկ հետո՝ ցանկացած քաղաքացու։ Երբ վերանում է օրենքի համընդհանուր կիրառման սկզբունքը, ոչ ոք այլևս չի կարող վստահ լինել, որ ինքը պաշտպանված է կամայականությունից։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրավապահ համակարգի քայքայումը հաճախ հանգեցնում է պետական կառավարման ընդհանուր ճգնաժամի, երբ պրոֆեսիոնալիզմը հետին պլան է մղվում, իսկ առաջ են գալիս անձնական հավատարմությունն ու քաղաքական հարմարավետությունը։

Ընդ որում, նման գործընթացները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Քաղաքական իշխանությունները գալիս ու գնում են, սակայն քայքայված ինստիտուտների վերականգնումը կարող է տևել տասնամյակներ։ Եթե իրավապահ համակարգը երկար ժամանակ օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք, ապա այդ համակարգի ներսում ձևավորվում է համապատասխան մշակույթ։ Մարդիկ սովորում են կատարել քաղաքական պատվերներ, խուսափել ինքնուրույն որոշումներից և առաջնորդվել ոչ թե իրավական, այլ քաղաքական չափանիշներով։ Արդյունքում նույնիսկ իշխանության փոփոխությունից հետո համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ։

Սա է պատճառը, որ իրավապահ համակարգի անկախությունը դիտարկվում է ոչ թե տեխնիկական կամ մասնագիտական հարց, այլ ազգային անվտանգության բաղադրիչ։ Պետությունը չի կարող լինել կայուն, եթե քաղաքացիները չեն վստահում դատարաններին, եթե գործարարները վստահ չեն սեփականության պաշտպանության հարցում, եթե լրագրողները վստահ չեն խոսքի ազատության երաշխիքների վրա, եթե քաղաքական ուժերը համոզված են, որ իրավապահ համակարգը ներգրավված է քաղաքական պայքարի մեջ։

Հենց այդ պատճառով իրավապահ համակարգի վերածումը մեկ անձի քաղաքական գործիքի պետք է դիտարկել ոչ միայն որպես ժողովրդավարության նահանջ, այլ որպես պետականության համար ռազմավարական սպառնալիք։ Երբ իրավապահ համակարգը ծառայում է ոչ թե պետությանը, այլ կոնկրետ քաղաքական ուժի կամ մեկ անձի կամքին, տեղի է ունենում ինստիտուտների անձնավորում։ Իսկ ինստիտուտների անձնավորումը ցանկացած պետության համար վտանգավոր ճանապարհ է, որովհետև այդ դեպքում օրենքը սկսում է նույնացվել ոչ թե իրավունքի, այլ իշխանության գագաթին կանգնած անձի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոնԽոշոր հրդեհ Մասիսում․ հրդեհ է բռնկվել բնակչին պատկանող մոտ 2500 հա անասնակերումԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այն
Ամենադիտված