Հայաստանի կրթության եւ գիտության նախարար. Ուզում ենք վերականգնել քննություններին շարադրություն եւ փոխադրություն գրելը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի կրթության նախարարությունը ցանկանում է վերականգնել քննություններին շարադրություն եւ փոխադրություն գրելու ավանդույթը: Այդ մասին հուլիսի 7-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, դպրոցական եւ բուհական կրթության մեջ այդ եւ այլ բարեփոխումների նախագիծն արդեն մտցվել է երկու համապատասխան օրենքի փոփոխությունների նախագծեր: Բացի այդ, մոտ ժամանակներս վերջնականապես կքննարկվի կրթության զարգացման 10-ամյա ծրագիրը:
«Պետք է աշխատել մի քանի ուղղությամբ` եւ դպրոցական, եւ բուհական կրթության: Պետք է մտածել կենտրոնական մրցույթի բաժանման եւ պետպատվերի բաշխման նորմերի մասին: Ուզում ենք փոփոխել նաեւ քննությունների չափանիշները: Սկզբունքորեն ուզում ենք վերականգնել բանավոր քննությունները, ինչպես նաեւ ինչ-որ փուլում շարադրությունները եւ փոխադրությունները», - նշել է նախարարը: