ԱԱ-2026. Տոնական մեկնարկն ավարտվել է մահվան դեպքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային օրը ստվերվել է ողբերգական միջադեպով։ Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության միջև կայացած բացման հանդիպման ժամանակ (2:0) «Ացտեկա» մարզադաշտի մերձակայքում մահացել է Գերմանիայի 81-ամյա քաղաքացի։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ինչպես հայտնում է «Ole» պարբերականը և Մեխիկոյի ճգնաժամային կենտրոնը, տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզադաշտի տարածքում։ Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են բժիշկները տեղում փորձում վերակենդանացնել երկրպագուին, սակայն, ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Տղամարդուն շտապ տեղափոխել են Սրտաբանության ազգային ինստիտուտ, որտեղ բժիշկները ստիպված են եղել արձանագրել մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է եղել։ Մեխիկոյի իշխանությունները հաստատել են, որ կապ են հաստատել Գերմանիայի հյուպատոսական ծառայությունների հետ։
Իշխանությունների հավաստմամբ՝ միջադեպը որևէ կերպ կապված չէ մարզադաշտի մուտքերի մոտ գրանցված բազմության կամ հնարավոր անկարգությունների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ բացման օրը մարզադաշտի մուտքերի մոտ մեծ կուտակումներ էին նկատվում, տեղի ունեցածը դիտարկվում է որպես բացառապես առողջական խնդիրներով պայմանավորված ողբերգություն։
—00—ՄԱ