Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն, դարչինն ու աղը խառնում ենք: Սուրճ ենք եփում, հովացնում, այնուհետև լցնում ենք կաթի մեջ: Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք և մեջը լցնում հեղուկ զանգվածը: Չոր բաղադրիչներին ավելացնում ենք սալորի ջեմն ու հեղուկ զանգվածը և խմոր հունցում: Խմորը 2 մասի ենք բաժանում և կարագապատ 2 ձևամանների մեջ թխում 20-25 րոպե (նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում):
Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:
Պատրաստում ենք կրեմը: Կաթնաշոռը, շաքարի փոշին, վանիլինն ու կարագը լավ հարում ենք:
Շերտերին կրեմ ենք քսում և տորթն ամբողջությամբ կրեմապատում: Ըստ ճաշակի զարդարում ենք շոկոլադով: