ՃՏՊ՝ Աշտարակի կամրջի մոտ․ կա 5 վիրավnր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Աշտարակի կամրջի մոտ բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ 25-ամյա Սերժ Խ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։