Առավոտյան հարձակման ժամանակ Իրանը հարվածել է իր թիրախների 70%-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական հեռահար բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը թափանցել են ՀՕՊ համակարգեր և հարվածել նախապես նշանակված թիրախներին Հորդանանի «Ալ-Ազրաք» ավիաբազայում, Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայում և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի օբյեկտներում, հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրի։
Նախնական գնահատականներով՝ նախատեսված թիրախների մոտ 70%-ը հաջողությամբ խոցվել է։