Մոսկվային անոմալ շոգ է սպասվում
ՎԻԴԵՈՄոսկվայի տարածաշրջանում հաջորդ շաբաթ օդը կարող է տաքանալ մինչև 30 աստիճան, և այս ցուցանիշը մոտ է այս օրերի ռեկորդներին։ Այդ մասին ТАСС-ին է հայտնել Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի առաջատար մասնագետ Մարինա Մակարովան։
«Շաբաթվա առաջին կեսին ջերմաստիճանը կլինի 24-ից 30 աստիճան։ Հունիսի 7-ի ռեկորդը 32,7 աստիճան է, հունիսի 8-ին՝ 32,4, հունիսի 9-ին՝ 32,1, հունիսի 10-ին՝ ուղիղ 30, հունիսի 11-ին՝ 31,3, հունիսի 12-ին՝ 3,8, հունիսի 13-ին՝ 30,3, իսկ հունիսի 14-ին՝ 33,4։ Սա մոտ է բացարձակ առավելագույնին։ Հունիսի 10-ին, քանի որ հենց ռեկորդը մեծ չէ, այն կարող է գերազանցվել», - ասել է Մակարովան։
Նա հավելել է, որ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 1-5 աստիճանով։ Շաբաթվա առաջին կեսին անոմալիան կկազմի 3-4 աստիճան, իսկ շաբաթվա վերջում կնվազի մոտավորապես մինչև երկու աստիճան։