Հայաստանի հավաքականի վերջնական կազմը Ղազախստանի դեմ խաղում
ՍՊՈՐՏՌուսաստանի հերոս, ավագ լեյտենանտ Նարան Օչիր-Գորյաեւն է զոհվել Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ մարտական առաջադրանքներ կատարելիս, իր Telegram ալիքում հայտարարել է Կալմիկիայի Հանրապետության ղեկավար Բատու Խասիկովը։
Նարան Օչիր-Գորյաեւը մասնակցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սեւերսկի գրավմանը։
«Կալմիկիան անդառնալի կորուստ է կրել։ Մեր հռչակավոր հայրենակից, Ռուսաստանի հերոս, գումարտակի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Նարան Ալեքսեևիչ Օչիր-Գորյաեւը զոհվել է հատուկ ռազմական գործողության ժամանակ մարտական առաջադրանքներ կատարելիս», - գրել է նա։