Հայաստանը կընտրի դավաճանության և դաշնակցի միջև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները «գոյության և ճակատագրական» են հայ և ռուս ժողովուրդների համար, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի Ռուսաստանի հետ լիակատար խզում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած ԱՊՀ ինստիտուտի 30-ամյակին նվիրված համաժողովում, գրում է politnavigator.news–ը։ «Հայերը շահագործում են մեր միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները, բացի դա անցյալ տարի նրանք օրենք ընդունեցին Հայաստանի ԵՄ-ին անդամակցության մասին։
Եվ ԵՄ երկրները արդեն իսկ առաջ են անցել աշխարհի մնացած մասից Ռուսաստանի հետ իրենց դիմակայության հարցում։ ԱՄՆ-ը, գոնե խոսքերով, արդեն իսկ ձգտում է վերջ դնել այս հակամարտությանը, մինչդեռ ԵՄ-ն ակնհայտորեն Ռուսաստանի թշնամին է և անում է ամեն ինչ, որպեսզի վնասի նրան։ «Եվ այս պահին «դաշնակից» Հայաստանի կառավարությունը որոշում է ԵՄ-ին միանալու ուղուն ընդունելով այն փաստը, որ դա նշանակում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, որը պատասխանատու է եղել վերջին տարիներին Հայաստանի բոլոր տնտեսական հաջողությունների համար», - ասել է Զատուլինը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդին ոչնչացումից, բայց նաև պարզաբանել է, որ Մոսկվան մասնակի պատասխանատվություն է կրում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ոչնչացման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am