Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Քննչական գործողությունների արդյունքում՝ 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց uպանnւթյունը. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ուսումնասիրվում և ներկայում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում՝ նախորդ տարիներին կատարված և մինչ օրս չբացահայտված, հասարակական հնչեղություն ունեցող աղմկահարույց սպանությունների վերաբերյալ մի շարք քրեական վարույթներով, որոնց շրջանակում վեր է հանվել և վերլուծության ենթարկվել առկա ապացուցողական զանգվածը, կազմվել և մշակվել է քննչական և վարութային գործողությունների կատարման պլան, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ՝ նպատակ հետապնդելով բացահայտելու նախորդ տարիներին կատարված սպանության դեպքերը, որոնց հանգուցալուծմանը հանրությունը սպասել է տարիներ շարունակ։

Ընդ որում, հանցագործությունների ամբողջական բացահայտման ընթացքում՝ ժամանակային ահռելի խզման պատճառով առկա են եղել զգալի դժվարություններ, մի դեպքում՝ դատավարության մասնակիցների մահվան կամ երկրից բացակայելու, մյուս դեպքում՝ վկաների կողմից իրադարձությունները ոչ այնքան հստակ նկարագրելու պատճառով: Հարկ է ընդգծել, որ նույնիսկ որոշ դեպքերում Քննչական կոմիտեն գործ է ունեցել դատավարական փաստաթղթերի անհետացման կամ ոչնչացման հետ։

Այնուամենայնիվ, չնայած առկա դատավարական զգալի դժվարություններին՝ 27 տարվա վաղեմություն ունեցող քրեական վարույթով հնարավոր եղավ հասնել հանցագործություն կատարած անձանց բացահայտմանը, մասնավորապես՝ բացահայտվեց ՀՀ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

Այսպիսով, նախորդ տարիներին տեղի ունեցած և հանրային հնչեղություն ստացած սպանության դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներով համակողմանի և օբյեկտիվ նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի առաջնահերթություններից է, որի նպատակը հանրության շրջանում վստահության ամրապնդումն է, որ անկախ ժամանակագրությունից կամ դեպքերի ու իրադարձությունների ընթացքից՝ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:

Հենց այս համատեքստում կատարված քննչական գործողությունների արդյունքում հնարավոր եղավ բացահայտել հերթական աղմկահարույց սպանությունը. խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության դեպքին:

Հիշեցնենք, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել և դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի դիակի վրա առկա է եղել 2 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում:

Արդյունքում, տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։   

Դեպքից 27 տարի անց՝ ՀԿԳ քննիչի կողմից բարձր մասնագիտական գիտելիքների համադրմամբ կատարված պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով: Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։

Սպանության բացահայտման առումով զգալի դժվարություն է առաջացրել նաև այն, որ քրեական վարույթի նյութերն առհասարակ բացակայում էին և սկզբնական փուլում Քննչական կոմիտեի տրամադրության տակ էին միայն քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումները և մի քանի այլ դատավարական փաստաթղթեր, սակայն տվյալ իրավիճակում վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կարողացավ վերականգնել քրեական վարույթի նյութերը, այլև ձեռք բերել էական նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին, որպեսզի նոր՝ երևան եկած հանգամանքի հիմքով նախ՝ որոշում կայացվի նախկինում եղած անհիմն որոշումները վերացնելու համար և երկրորդ՝ կայացվի որոշում նույն անձին՝ արդեն սպանության որակյալ հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես մեղադրյալ ներգրավելու համար։

2026 թվականի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համարՌուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ուզում են համաձայնության գալ․ ԹրամփԵրեք քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»Ես լսել եմ Դեմոկրատական կուսակցությունից, որ նրանք մեր կողքին են․ ԶելենսկիԱնսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը. պատմության այս օրը (Նոյեմբերի 7)Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհինՋուր չի լինելու մինչեւ 20:00-ն«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել
Ամենադիտված