Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամ
ՄՇԱԿՈՒՅԹԿառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4–ի նիստում որոշում կայացրեց, որով կիրականացվեն Հայաստանի հանրային ռադիոընկերության տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների 1-ին փուլը:
Ըստ այդմ՝ 198.6 մլն դրամ կտրամադրվի ընկերությանը՝ ապահովելու համար վերջինիս տեխնիկական վերազինման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը:
Հիմնավորման համաձայն՝ Հանրային ռադիոընկերության ռադիոտեխնիկական hամալիրի տեխնիկական վերազինումը վերջին անգամ իրականացվել է 2004-2005 թթ.։ Ընկերությունը կարիք ունի համալիր տեխնիկական վերազինման, մասնավորապես՝ թվային տեխնոլոգիաներով հագեցած վերազինման, որի արդյունքում առկա սարքավորումները կփոխարինվեն նոր և արդիական սարքավորումներով, արդյունքում շեշտակի կնվազեն հեռարձակման խափանումները, կբարելավվի ձայնագրման և տեսաձայնային արտադրանքի որակը։
Կիրականացվեն նաև է նաև որոշ հիմնանորոգման աշխատանքներ։