Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիվերսիֆիկացիայի տրամաբանությունը հատկապես հիմա դարձել է համաշխարհային քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այն դրսևորվում է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների, անվտանգության, ֆինանսների և նույնիսկ գաղափարական ազդեցության ոլորտներում։ Եթե նախկինում պետությունները ձգտում էին առավելագույն արդյունավետության՝ հաճախ անտեսելով կախվածության ռիսկերը, ապա այժմ առաջնային է դառնում ոչ թե ամենաէժան կամ ամենահարմար գործընկեր ունենալը, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ որևէ ճգնաժամ, պատերազմ, պատժամիջոց կամ քաղաքական հակասություն չի կարող կաթվածահար անել երկրի կենսական շահերը։

Այս փոփոխության ամենավառ օրինակներից մեկը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Չինաստանի նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ ամերիկյան տնտեսությունը մեծապես օգտվում էր չինական արտադրական հսկայական ներուժից։ Ամերիկյան ընկերությունները արտադրությունը տեղափոխում էին Չինաստան, որտեղ աշխատուժն ավելի էժան էր, արտադրական ծավալները՝ ավելի մեծ, իսկ ծախսերն՝ ավելի ցածր։ Այդ գործընթացը նպաստեց համաշխարհային տնտեսության աճին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ կախվածություն է ձևավորել չինական արտադրությունից։ Կորոնավիրուսի համավարակը, մատակարարման շղթաների խափանումները, տեխնոլոգիական մրցակցությունը և Վաշինգտոն-Պեկին ռազմավարական հակասությունների խորացումը ստիպեցին ամերիկյան քաղաքական և տնտեսական շրջանակներին վերանայել իրավիճակը։ Այսօր ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական արտադրական հզորություններից և կարևորագույն հումքային ռեսուրսներից՝ հատկապես հազվագյուտ մետաղներից, որոնք կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների, էլեկտրամոբիլների, արհեստական բանականության համակարգերի, ռազմական արդյունաբերության և կիսահաղորդիչների արտադրության համար։

Նույն տրամաբանությունն աստիճանաբար ձևավորվում է նաև Եվրոպայում։ Երկար տարիներ Եվրոպական միությունը կառուցել էր անվտանգային համակարգ, որի հիմքում գտնվում էր ամերիկյան ռազմական ներկայությունն ու ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դերակատարությունը։ Սակայն վերջին տարիներին եվրոպական քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են քննարկվում ռազմավարական ինքնավարության, պաշտպանական ինքնաբավության և անվտանգության ոլորտում սեփական հնարավորությունների ընդլայնման հարցերը։ Եվրոպացիները հասկանում են, որ նույնիսկ ամենամոտ դաշնակցի հետ հարաբերություններում անհրաժեշտ է ունենալ սեփական կարողությունները։

Միաժամանակ, Եվրոպան տնտեսական ոլորտում ևս բախվում է նոր մարտահրավերների։ Համաշխարհային առևտրային մրցակցության սրման, մաքսատուրքերի, արդյունաբերական սուբսիդիաների և պրոտեկցիոնիստական քաղաքականության պայմաններում եվրոպական պետությունները սկսել են ավելի ակտիվորեն ուսումնասիրել նոր շուկաների և նոր գործընկերությունների հնարավորությունները։ Եթե նախկինում ԱՄՆ-ը և Եվրոպան գրեթե անվիճելի տնտեսական գործընկերներ էին, ապա ներկայում եվրոպական պետությունները ձգտում են ընդլայնել հարաբերությունները Հնդկաստանի, Հարավարևել յան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետ։

Սակայն Եվրոպայի համար ամենաբարդ հարցերից մեկը շարունակում է մնալ նույն Չինաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Մի կողմից՝ Չինաստանը եվրոպական տնտեսության համար հսկայական շուկա է և կարևոր առևտրային գործընկեր, մյուս կողմից էլ՝ Եվրոպայում աճում են մտահոգությունները չինական արտադրությունից, տեխնոլոգիաներից և ներդրումներից չափազանց մեծ կախվածության վերաբերյալ։

Հենց այդ պատճառով ԵՄ-ն փորձ է կատարում իրականացնել միաժամանակ երկու, առաջին հայացքից հակասական, բայց իրականում փոխլրացնող քաղաքականություն։

Բրյուսելը ձգտում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ և պահպանել տնտեսական կապերը, բայց մյուս կողմից նվազեցնել կախվածությունը և զարգացնել այլ ուղղություններ։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել Հնդկաստանը, որը եվրոպացիների համար դիտարկվում է որպես ոչ միայն շուկա, այլ նաև ռազմավարական գործընկեր, արտադրական կենտրոն և ապագա տնտեսական հենարան։

Էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունն առավել ակնհայտ դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայի մի շարք խոշոր տնտեսություններ զգալի չափով հիմնվում էին ռուսական գազի և էներգակիրների վրա։ Այդ մոդելը տնտեսական տեսանկյունից շահավետ էր, սակայն պատերազմը ցույց տվեց, որ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են մի ակնթարթում վերափոխել իրավիճակը։ Արդյունքում ԵՄ-ն սկսեց արագորեն փնտրել այլընտրանքային մատակարարներ՝ ընդլայնելով համագործակցությունը Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կատարի, Ալժիրի և այլ երկրների հետ։ Սակայն եվրոպացիները հասկանում են, որ դիվերսիֆիկացիայի ամենակայուն ձևը ոչ միայն նոր արտաքին գործընկերներ գտնելն է, այլև սեփական ներքին ներուժի զարգացումը։ Այդ պատճառով Եվրոպայում կրկին ակտիվացել են միջուկային էներգետիկայի վերաբերյալ քննարկումները։

Դիվերսիֆիկացիայի այս համաշխարհային միտումը չի սահմանափակվում միայն գերտերություններով։ Միջին հզորության պետություններն էլ են ձգտում նվազեցնել իրենց կախվածությունները և ընդլայնել արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունները։

Սակայն այստեղ կարևոր է հասկանալ դիվերսիֆիկացիայի իրական էությունը։ Դիվերսիֆիկացիան չի նշանակում հրաժարվել գլխավոր գործընկերոջից։ Այն չի նշանակում փոխարինել մեկ կախվածությունը մեկ այլ կախվածությամբ։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում։ Իհարկե, հատկապես փոքր և միջին երկրները հաճախ առավել մեծ կարիք ունեն դիվերսիֆիկացիայի, որովհետև ավելի խոցելի են արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն նրանց համար հատկապես կարևոր է չշփոթել դիվերսիֆիկացիան հիմնական շահերի ու հիմնական գործընկերների անտեսման հետ։ Փոքր պետությունների հաջողությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան արդյունավետ են նրանք կարողանում համատեղել նոր ուղղությունների զարգացումն ու ավանդական կապերի պահպանումը։ Հայաստանի պարագայում ևս վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է արտաքին քաղաքականության, տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Սա բնական և տրամաբանական գործընթաց է, քանի որ ցանկացած պետություն շահագրգռված է հնարավորինս լայն գործընկերային ցանց ունենալու մեջ։ Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների և այլ գործընկերների հետ։ Միաժամանակ փորձ է արվում ընդլայնել տնտեսական համագործակցության աշխարհագրությունը, ներգրավել նոր ներդրումներ և բացել նոր շուկաներ։

Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է առաջնորդվել ռազմավարական իրատեսությամբ։ Հայաստանի տնտեսությունը տարիների ընթացքում ձևավորել է խոր կապեր Ռուսաստանի հետ։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայկական ընկերությունները իրենց գործունեությունը հիմնականում կապում են ռուսական շուկայի հետ, իսկ տնտեսական բազմաթիվ գործընթացներ փոխկապակցված են երկու երկրների միջև ձևավորված կապերի հետ։ Հետևաբար, որքան էլ Հայաստանը զարգացնի նոր ուղղություններ և ընդլայնի գործընկերային շրջանակը, դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում որևէ այլ ուղղություն լիովին փոխարինի ռուսական շուկայի դերին։

Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացիան փոքր պետությունների համար հաճախ կենսական անհրաժեշտություն է։ Սակայն արդյունավետ դիվերսիֆիկացիան պահանջում է ոչ թե հին կապերի կտրուկ խզում, այլ նոր կապերի աստիճանական կառուցում։

Այն պահանջում է միաժամանակ աշխատել տարբեր կենտրոնների հետ, զարգացնել բազմավեկտոր տնտեսական հարաբերություններ, ներգրավել տարբեր աղբյուրներից ներդրումներ, ստեղծել նոր արտահանման հնարավորություններ և միաժամանակ պահպանել արդեն գ

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
Ամենադիտված