Վանգայի երազահանը. մատանի
ՖՈՏՈՄատանին՝ ըստ Վանգայի երազահանի
Մատանին մարմնավորումն է իրադարձությունների շրջանի, չլուծված խնդիրների, հավատարմության, կապվածության, երդման:
Եթե երազում սիրելի անձնավորության մատին մատանի եք հագցնում, նշանակում է, որ միշտ պահում եք ձեր խոստումները և հավատարիմ եք մնում ձեր զգացմունքներին:
Եթե անծանոթ մարդը ձեզ ամուսնական մատանի է հագցնում, նշանակում է, որ անսպասելի օգնություն կստանաք ձեզ վաղուց տանջող հարցի լուծման համար:
Ձեզ համապատասխանող չափսի մատանի ընտրելու անհաջող փորձերը խոսում են այն մասին, որ ի սրտե կապվածություն չեք զգում որևէ մեկի նկատմամբ:
Շատ վատ է, եթե մատանին ընկնում է ձեր մատից. ձեզ սպասվում է կյանքի դժվարին փորձություն՝ ձեր խոսքը և հավատարմության երդումը խախտելու համար: