Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1242-Ն որոշման մեջ։ Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցառման շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ծրագրի շահառու են և ստանում են համապատասխան փոխհատուցում։ Միևնույն ժամանակ, ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը խմբակի ձևաչափով կազմակերպելու դեպքում խմբակավարները գործող կարգավորմամբ շահառու չեն և չեն օգտվում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունից։ Սրա արդյունքում գործնականում դժվարանում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման ապահովումը, հատկապես այն բնակավայրերում, որտեղ համապատասխան մասնագետների առկայությունը սահմանափակ է։ Մասնագետների սակավությունը և նրանց տարածքային անհավասար բաշխվածությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում կրթության իրավունքի լիարժեք իրացման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման և զարգացման համար։ Հաճախ համապատասխան մասնագետները ստիպված են աշխատել միաժամանակ տարբեր բնակավայրերում՝ հաղթահարելով զգալի հեռավորություններ, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում և նվազեցնում նման գործունեության արդյունավետությունն ու շարունակականությունը։

Նախագծի նպատակը ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման հասանելիության ապահովումն է, ինչպես նաև համապատասխան խմբակավարների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման միջոցով հավասար պայմանների ստեղծումը՝ անկախ ուսուցման կազմակերպման ձևից։

Թիվ 1242-Ն որոշմամբ սահմանվել է հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը։ Գործող կարգավորմամբ, ազգային փոքրամասնությունների լեզուները որպես օտար լեզու դասավանդող ուսուցիչները ներառված են շահառուների շրջանակում, սակայն նույն լեզուների ուսուցումը խմբակային ձևաչափով իրականացնող խմբակավարները չեն ընդգրկվում փոխհատուցում ստացող անձանց ցանկում։

Գործնականում բազմաթիվ դեպքերում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացվում է հենց խմբակների միջոցով՝ պայմանավորված համապատասխան մասնագետների սահմանափակ թվով և առանձին դպրոցներում սովորողների ոչ մեծ քանակով։ Այդ պայմաններում խմբակավարների կողմից մի քանի բնակավայրերում կամ դպրոցներում գործունեություն ծավալելը դառնում է անհրաժեշտություն։ Սակայն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման բացակայությունը նվազեցնում է մասնագետների ներգրավվածության հնարավորությունը և վտանգում ծրագրերի շարունակական իրականացումը։

Առաջարկվող լրացմամբ, ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները ևս կդառնան տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառու։

Նախագծի ընդունումը ենթադրում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, մասնավորապես՝ 2026-2027 ուսումնական տարվա առաջին կիսամյակի և 2027 թվականի համար լրացուցիչ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 271,5 հազար դրամ և 615,4 հազար դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը Հայաստան. Այստեղ հյուրը Աստծո պատգամաբերն էYeni Safak. Իսրայելը ճիշտ պահին է ճանաչում Հայոց ցեղասպանությունըԵՄ-ն չի կարողանա փոխհատուցել Հայաստանին ռուսական շուկայի կորստի համար Դատավորները իրականացրել են  ԲԴԽ նախագահի ընտրություն. պատմության այս օրը (19 հուլիս)ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր Թորոս Կորկմազ. Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունները կազդեն նաև քրդական հարցի վրաԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Զելենսկին պատրաստ է պաշտոնանկ անել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին․ ԶԼՄ Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Մահացել է փոքրիկ Ռուզաննան Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Խոցվել է ուկրաինական 774 անօդաչու թռչող սարք, տուժածներ կան Ռուս զբոսաշրջիկները ճանապարհորդում են Վրաստան, բայց չգիտեն հարևան երկրի մասին, որը ավելի էժան և գեղեցիկ է
Ամենադիտված