Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Առանց ծխախոտի միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության օր, Թուրքմենիա՝ Թուրքմենական գորգերի օր, Աբխազիա՝ Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1569-  սկսվել է ռուս թուրքական առաջին  պատերազմը (1569—1570 թթ., ըստ թուքական պատմագրության «Աստրախանյան արշավանքը»):

1869-ծնվել է ծովանկարիչ Վարդան Մոխոխյանը:

1883-ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո):

1892-ծնվել է հայ խորհրդային կինոռեժիսյոր, սցենարիստ և դերասան Համբարձում Բեկ-Նազարյանը: 

1910-ծնվել է ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի Նորա Ադամյանը:

1954-ծնվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

2002- Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել է 7 տարվա  ազատազրկման և 90 հազար դրամ տուգանքի: Սաղաթելյանի կողմնակիցները համոզված են, որ դատավորը կատարել է իշխանությունների պատվերը:

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները: Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային Ժողովի մանդատները բախշվել են հետևյալ կերպ. ՀՀԿ  23, «Արդարություն» դաշինք  14, «Օրինաց երկիր» կուսակցությունը  12, Հայ հեղափոխական դաշնակցությունը  11, «Ազգային միաբանություն»  9 և ՄԱԿ 6 մանդատ: Մեծամասնական մանդատներից 36-ը բաժին է ընկել անկուսակցական թեկնածուներին:

2004- տեղի է  ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: 

2006- Պրոֆեսոր Դորա Բաղդասարյանը ընտրվել է Ուրուգվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

2008- 11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ են սկսել 12 այլ ազատամարտիկներ: 

2012-Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ և 4 դեմ):

2016-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինը իջեցվել է 9.3 դրամով։

2018-Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են և  կասկածվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

2019- Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին։ 

-Խորհրդարանը ստեղծել է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննության քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1223- Կալկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլ զորավար Սուբեդեյի բանակը ջախջախել է ռուս-լեհական զորքերին:

1809-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդենը:

1815-հայտարարվել է Հոլլանդական թագավորության ստեղծումը:

1836-Անգլիայում արտոնագրվել է պտուտանիվը:

1850-համընդանուր ընտրական իրավունքը Ֆրանսիայում հանվել է:

1859-Լոնդոնի Վեստմինստերական պալատի ժամացույցային աշտարակում գործի է գցվել ժամացույց, որը նարկայումս հայտնի է Բիգ-Բեն անունով:

1868-փարիզի շրջակայքում գտնվող Սեն-Կլու այգում կայացել է աշխարհում առաջին հեծանվավազքը:

1879-Բեռլինում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին և ցուցադրվել է Վերներ ֆոն Սիմենսի ստեղծած առաջին  էլեկտրագնացքը:

1891-Վլադիվոստոկում հանդիսավոր կերպով դրվել է Տրանսսիբիրյան մայրուղու հիմքը:

1902-ավարտվել է անգլո-բուրական պատերազմը:

1918- Ավստոր-Հունգարիայի քայքայման արդյունքում ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում հայտարարվել է չեխերի և սլովակների քաղաքական դաշինքի մասին, որը հետագայում բերել է Չեխոսլովակիա պետության առաջացմանը:

1941-Գերմանիայում գոթական տառերը փոխարինվել են լատինականի:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում կայացել է Դինամո -ԼՄԶ ֆուտբոլային խաղը:

1961-հայտարարվել է ՀԱՀ-ի անկախությունը Բրիտանիայից:

1970-Պերույում տեղի ունեցած երկրաշարժը պատճառ է դարձել  60 հազար մարդու մահվան, իսկ  600 հազար մարդ մնացել են անօթևան:

1973-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Նատաշա Կորոլյովան:

1994-Բորիս Բերեզովսկին ընտրվել է «ԼոգոՎազի» տնօրենների խորհրդի նախագահ:

2003-Փարիզը դիմավորել է վերջին «Կոնկորդ» ինքնաթիռը, որից հետո նման դասի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են:

2020-Կյանքից հեռացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն:

Կ.Խաչիկյան

Այսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումներիԹուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստելԿյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարելԳերմանիան և Մեծ Բրիտանիան 2000 կմ հեռահարության նոր հրթիռներ են մշակումBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,23 դոլարիԴմիտրի Կիսելյովը զգուշացրել է ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով Հայաստանի պետականությունը կորցնելու սպառնալիքի մասինՀայաստանը կարող է կորցնել Ռուսաստանի աջակցությունը. ՀԱՊԿ-ից հեռացման ռիսկերը
Ամենադիտված