ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել․ արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։ Այս մասին 24News-ին ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։
Մերի Մանուկյան