Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին ձևավորված լարվածությունն արդեն սկսում է արտահայտվել ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև տնտեսական գործընթացների մակարդակում։ Մայիսի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Երևան այցից և դրա ընթացքում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայի արձագանքը գնալով ավելի տեսանելի է դառնում։ Փորձագիտական շրջանակներում արդեն խոսում են այն մասին, որ քաղաքական սառնությունը աստիճանաբար վերածվում է տնտեսական ճնշումների։

Վերջին օրերին սահմանափակումների և արգելքների մի ամբողջ շղթա է արձանագրվել հայկական արտադրանքի նկատմամբ։ Դրանցից ամենաաղմկահարույցը վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրին։ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ արտադրանքի վաճառքը։ Խոշոր խմբաքանակը արգելափակվել է պետական մակնշման համակարգի միջոցով՝ Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականի հիման վրա։ Սա ոչ միայն ֆինանսական հարված է արտադրողին, այլև լուրջ ազդակ հայկական արտահանողների համար, քանի որ խոսքը վերաբերում է ռուսական շուկայում ամենաճանաչված հայկական ապրանքանիշերից մեկին։

Միաժամանակ սահմանափակումների նոր փուլ է սկսվել նաև գյուղատնտեսական և սննդային ոլորտներում։ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի համապատասխան կառույցներին՝ ծաղիկների մատակարարումների սահմանափակման վերաբերյալ։ Թեև պաշտոնական հիմնավորումները ներկայացվում են տեխնիկական և սանիտարական չափանիշների տեսքով, փորձագետների մի մասը համոզված է, որ գործընթացը զուտ տնտեսական կամ տեխնիկական բնույթ չունի։

Խնդիրներ են առաջացել նաև հայկական ալկոհոլային արտադրանքի արտահանման ոլորտում։ Ռուսաստանում կասեցվել է Հայաստանի արտադրության մի շարք ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ հայտնաբերվել են պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, ինչի հետևանքով դրանց իրացումը դադարեցվել է։

Խախտումներ են արձանագրվել «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրանքում։ Խոսքը վերաբերում է «Գետափ Վերնաշեն», «Հայկական կոնյակ 5 աստղ» և «Շահնազարյան Իքս Օ» արտադրատեսակներին։ Առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին արդեն ուղարկվել են իրացումը կասեցնելու և արտադրանքը շրջանառությունից հանելու մասին ծանուցումներ։

Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական արտահանող ընկերությունները խնդիրների առաջ են կանգնում ռուսական շուկայում։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև հայկական ձկան և ձկնկիթի արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկի նկատմամբ։ Այդ ժամանակ ևս պաշտոնական պատճառաբանությունները կապված էին ստուգումների և պահանջների խախտումների հետ, սակայն հայկական բիզնես միջավայրում այդ գործընթացները ընկալվեցին որպես քաղաքական ազդակ։

Տնտեսագետները նկատում են, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար չափազանց զգայուն է, քանի որ երկրի արտահանման հիմնական ուղղություններից մեկը շարունակում է մնալ ԵԱՏՄ շուկան, իսկ հատկապես ռուսական շուկան շարունակում է կենսական նշանակություն ունենալ մի շարք արտադրողների համար։ Այդ պատճառով ցանկացած սահմանափակում անմիջապես ազդում է ոչ միայն խոշոր ընկերությունների, այլև հազարավոր աշխատողների, մատակարարների և ամբողջ ճյուղերի վրա։

Մասնագետների գնահատմամբ՝ գործող իշխանության մանևրելու հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ կառուցվել է ռուսական շուկայի և ռուսական տնտեսական համակարգի հետ սերտ փոխկապվածության պայմաններում, և այդ կախվածությունը կարճ ժամանակում փոխարինել հնարավոր չէ։ Այս ֆոնին առավել մեծ ուշադրությամբ են հետևում մայիսի վերջին Ղազախստանում նախատեսվող հանդիպմանը, որի շուրջ արդեն շրջանառվում են տեղեկություններ, թե հնարավոր է քննարկվեն նաև ինտեգրացիոն գործընթացների սառեցման տարբերակներ։

Փորձագիտական շրջանակներում չեն բացառում, որ եթե հարաբերությունների լարվածությունը շարունակվի նույն տեմպով, տնտեսական ճնշումները կարող են խորանալ։ Նրանց կարծիքով՝ նման զարգացումների պայմաններում Հայաստանի տնտեսությունը կարող է կանգնել ծանր հետևանքների առաջ, իսկ որոշ ճյուղերում իրավիճակը կարող է հասնել նույնիսկ կոլապսի վտանգավոր սահմանին։

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն
Ամենադիտված