Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 16 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են կիրակի օրը Պակիստանի Քվետտա քաղաքում Չաման-Պատակ շրջանի մոտ գտնվող երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է ԱՌՌ-ն։
Պակիստանական գործակալության աղբյուրների հաղորդմամբ, ոստիկանությունում հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Չաման-Պատակի մոտ, երբ ուղևորներով գնացքն անցնում էր այդ տարածքով։
Աղբյուրների վկայությամբ, գնացքում գտնվող մարդիկ ուղևորվում էին իրենց շրջաններ՝ Իդ ալ-Ֆիտրը տոնելու համար։
Զոհվածների մարմիններն ու վիրավորները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։
Վիրավորների թվում երեխաներ կան։
Պայթյունի հետևանքով վնասվել են ճանապարհի երկայնքով կայանված տրանսպորտային միջոցները։ Իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, շրջափակել ամբողջ տարածքը և հետաքննություն սկսել։