ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների, ինչը ստիպել է ամերիկացի պաշտոնյաներին չեղարկել իրենց հանգստյան օրերի ծրագրերը, հայտնել է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական հարվածների նոր փուլի... ԱՄՆ ռազմական և հետախուզական համայնքի որոշ անդամներ չեղարկում են Հիշատակի օրվա հանգստյան օրերի իրենց ծրագրերը [այս տարի՝ մայիսի 25-ին]:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել էին հարվածել Իրանին, ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 3000 մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել էին հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվել էր անարդյունք՝ առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարության, սակայն Միացյալ Նահանգներն իրականացնում է իրանական նավահանգիստների շրջափակումը։