Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավի այս օրերին իշխանությունը զազրելի բառապաշարով սկսեց թիրախավորել Արցախն ու արցախցիներին։ Ընդհանրապես, վատագույն երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երկրի ղեկավարը կարող է նման բառամթերք օգտագործել իր հանրային խոսքում, որ կարող է մարդուն մեղադրել պատերազմում չզոհվելու մեջ։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն առաջարկում է հետ գնալ դեպի 2018 թվական՝ իշխանազավթման գործընթաց։ «Այդ ժամանակ նա հերոսի կերպար էր ընդունել, այն շատերը փորձում էին նմանեցնել Մոնթեի կերպարին։ Հանդես էր գալիս որպես հերոս, իսկ եթե կա հերոս, պետք է լինի նաև հակահերոսը։ Այդ մարդը տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ ուներ նաև այդ հակահերոսները։ Նախնական փուլում գլխավոր հակահերոսը, որը ցնծությամբ ընդունվեց այդ էմոցիոնալ պոռթկումների ժամանակահատվածում, նախկին՝ մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահներն էին։ Հակահերոսներ էին մեր անկախությունը կերտած՝ նահատակված և կենդանի հերոսները, հակահերոս էր նաև Եկեղեցին իր հոգևորականներով։ Նա թիրախային, խմբային ընտրեց հակահերոսներին և դրանով 2018 թվականին իրականացրեց իշխանազավթում։ Ինչո՞ւ էին իրեն այդ հակահերոսները պետք։ Հայտարարեց, որ նրանք խաբել են, ստել և հիմնական նպատակը, իբրև թե, թալանն է եղել, և հերոսն իր կերպարով գալու էր, այդ ամբողջ թալանը վերադարձներ, ու հայ ազգը ապրելու էր խաղաղ, անվտանգ, «չաղ ու բախտավոր»։ Ի՞նչ տեղի ունեցավ ութ տարվա ընթացքում։ Հայ ազգը չապրեց խաղաղ ու անվտանգ, հայ ազգի գլխին այս մարդը բերեց պատերազմ, ունեցանք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր և Արցախում Եղբայրական պանթեոն, հաշմանդամ, խեղված ճակատագրեր։ Դրան գումարած՝ ժողովուրդը բնավ էլ չապրեց «չաղ և բախտավոր», այլ հակառակը՝ սոցիալական ծանր իրավիճակ Հայաստանում, անընդհատ մեծացող պարտքեր և դրանց հաշվին անընդհատ չաղացող ու երջանիկ դեմքերով պաշտոնյաներ։ Այդ տեսական «ծրարները», որոնք բաժանվել էին ժողովրդին, նա բացում էր ու տեսնում, որ ներսում դատարկություն է, այսինքն՝ դատարկ են եղել բոլոր խոստումները։ Նաև ֆիքսենք, որ նա միշտ զգացմունքների վրա է հիմնում իր քարոզարշավը։ 2021 թվականին նա կրկին աշխատեց զգացմունքների վրա, որովհետև պատերազմից հետո ծանր իրավիճակ էր, մարդիկ չէին գիտակցում, չէին ընդունելու Արցախի հանձնումը, և, հետևաբար, նա որպես գլխավոր թեզ վերցրեց այն, որ այն, ինչ տեղի է ունեցել, բնավ իրենց մեղքով չէր, բայց պատասխանատու են դրա համար։ Հետևաբար՝ տեղի է ունենալու Հադրութի և Շուշիի դեօկուպացիա։ Դա իրենց նախընտրական ծրագրում էր։ Ժողովուրդը հինգ տարի անց «բացում է ծրարները», տեսնում էլի դատարկ խոստումներ, որովհետև դեօկուպացիայի փոխարեն հանձնվել է Արցախը, իսկ ժողովուրդը կանգնած է էլ ավելի ծանր սոցիալական, անվտանգային և Հայաստանի կլանման խնդիրների առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նշում է՝ հիմա, կիրառելով տեխնոլոգիաները, պետք է փորձեն համոզել ժողովրդին, որ սրանք բնավ էլ խնդիրներ չեն, այլ իրենք նույնիսկ հաջողություն են գրանցել։ «Ի՞նչ պիտի անել դրա համար. պետք է գտնել նոր հակահերոսներ, որովհետև այն հակահերոսները, որոնց նա կարգեց 2018 թվականին, այլևս արդիական չեն։

Մեզ համար ընկալելի էր, որ, որպես հակահերոս, նորից կլսենք «նախկիններ», «թալան» թեզերը և այլն, բայց դա այլևս ժողովրդի մի մեծ հատվածի վրա ուղղակի չի ազդելու։ Մարդիկ տեսնում են, որ դրանք դատարկ խոսքեր են, հետևաբար՝ պետք է այլ մեղավորներ ու հակահերոսներ գտնել։ Այս փուլում մեղավորներ կարգեցին արցախցիներին։ Մեղավոր են լինելու թե՛ արցախցիները, թե՛ Արցախի պաշտոնյաները, թե՛ արցախցի երեխաներն ու զինվորները։ Կարևորը, որ ծագումով արցախցի լինի։ Նորից կերտում է հակահերոսի կերպար։ Լավ գիտենք, որ այս մարդը շատ լավ կարողանում է մեղավորներ կարգել։ Դա իր մոտ ամենալավն է ստացվել այս տարիների ընթացքում։ Հիմա հերթը արցախցիներինն է, բոլոր պրոբլեմները տեսնել նրանց մեջ՝ Հայաստանի թուլացումը, Հայաստանի անվտանգային խնդիրները, ապամոնտաժումը, որը պատրաստում է անել իշխանությունը՝ օգնելով Ադրբեջանին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ամեն անգամ կրկնելու, որ Ղարաբաղյան շարժումը փակված է։ Սա հանրությա՞նը, թե՞ դրսի դերակատարներին, այդ թվում՝ հարևաններին ուղղված մեսիջ է։ «Բնականաբար, հիմնականում իր տերերին, բայց նաև ներքին լսարանին։ Տերերին ի՞նչ առումով է ուղղված. թե՛ ինքը, թե՛ իր տերերը շատ լավ հասկանում են, որ Արցախյան հարցը փակ չէ։ Ավելին՝ Արցախյան հարցը Նիկոլը չի բացել, որ Նիկոլը փակի, առավել ևս՝ մեզանից որևէ մեկը չի բացել, որ որևէ մասնակցություն ունենանք այդ հարցի փակմանը։ Ժողովուրդը ժամանակին որոշում է կայացրել, և նա բնավ էլ նպատակ չունի այն փակելու։ Վերջին սոցհարցումները փաստում են, որ ժողովրդի մեջ չկա ընկալում Արցախի հարցի փակման, և այն շոուները, որ Նիկոլը մեկ-երկու ինչ-որ խամաճիկների միջոցով փորձում է անել, զուտ բեմականացում է հիմնականում արտաքին լսարանի, իր տերերի համար։ Իր հիստերիան նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ իրեն կառավարելու, իշխելու այդ ժամանակահատվածը, Հայաստանում ցոփ ու շվայտ կյանք վարելու հնարավորությունը տրվել է զուտ Արցախի հարցը փակելու համար, Հայաստանը այս պրոբլեմների մեջ ներքաշելու համար։ Նա նախ և առաջ իր տերերին պետք է իր հիստերիկ պահվածքով ցույց տա, ընդ որում՝ հրաշալի բեմականացված հիստերիայով, որ Արցախի մասին հիշատակումն իրեն կատաղության է հասցնում, որովհետև այդ հարցը փակ է, այդպիսի հարց գոյություն չունի՝ դրանով հանգստացնելով, հանդարտեցնելով ու նաև մոլորեցնելով իր տերերին այն առումով, որ համարեն՝ իրենց պահանջները կատարվում են։ Մեր երկրում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, այստեղ իշխում է բռնապետը, տիրում է բռնապետություն, ահաբեկում են սեփական ժողովրդին, շանտաժի են ենթարկում, «փռում» են ասֆալտին, կեղեքում են, ծաղրում, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին դիմում են, որպեսզի ժողովրդին պահեն վախի մեջ։ Նորմալ իշխանությունները հաջողում են այն պարագայում, երբ ոչ թե վախենում են արտաքին գործընկերներից և թշնամիներից, այլ՝ սեփական ժողովրդից։ Այն պահից, երբ իշխանությունը կվախենա սեփական ժողովրդից և ոչ թե հակառակը, հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել ու կարգավորել»։

Արցախի հարցի հանդեպ հետաքրքրությունն իրականում չի մարել։ Միջազգային գործընկերներից, տարբեր երկրների խորհրդարաններից ու գործիչներից եկող ազդակներն այդ մասին են վկայում։ «Մեզ օդ ու ջրի պես պետք են ազգային ուժեր։ Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն, որովհետև հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ։ Չունենք բանակցային գործընթաց որպես այդպիսին, որքան էլ փորձեն դրա ցուցադրությունն անել, ակնհայտ է, որ բանակցային որևէ պրոցեսում Հայաստանի իշխանությունները ուղղակի չկան։ Ելնելով դրանից, որպեսզի կարողանանք խոսել ապագայի մասին, ապա մեզ պետք են ազգային իշխանություններ, որոնք ներգրավված կլինեն բանակցային գործընթացում և դրանում օրակարգային հարց կլինի հայի իրավունքի պաշտպանությունը։ Մարդու անօտարելի իրավունքն է իր բնօրաննում ապրելու իրավունքը։ Հիմա ստացվում է, որ 160 հազար հայ առնվազն զրկված է այդ բնական իրավունքից, ի դեպ, ինչի վրա, որ աշխարհը կառուցված է, հիմնված, հակառակ դեպքում՝ քաոս է տեղի ունենում, տեսնում ենք, թե պատերազմներն ինչից են սկսվում։ Եթե ավելի ուշադիր լինեք, Արցախն այդ առումով նախադեպ դարձավ աշխարհի համար։ Հետևաբար, աշխարհն ունի այդ խնդիրը լուծելու կարիք։ Այս՝ համարյա երեք տարվա ընթացքում միջազգային որևէ դերակատարի, որևէ երկրի ներկայացուցչի՝ պաշտոնյա լինի, թե հասարակական գործիչ (ի դեպ, պաշտոնյաների շրջանում քիչ չեն շփումները, և հընթացս աշխարհագրությունն այդ առումով մեծանում է), չի եղել գեթ մեկը, ով կասկածի տակ կդնի մեր՝ Արցախում ապրելու իրավունքը։ Նաև այդ մարդիկ են բազմիցս ասել՝ միջազգային հանրությունը անզոր է ունենալու որևէ դերակատարություն այս հարցում, քանի նման կամք չունի մեր երկրի ղեկավարությունը։ Իրավիճակը կտրուկ փոխվելու է, և դա պատերազմական իրավիճակի հետ որևէ կապ չի ունենալու, հակառակը՝ գալու է հստակ բանակցային դաշտ, որտեղ Հայաստանը հնարավորություն կունենա իր սուբյեկտայնությունը բարձրացնելու։ Արդեն քննարկումների արդյունքում պիտի գտնվեն այն լուծումները, որոնք կբավարարեն երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին, այսինքն՝ երկու ժողովուրդները կունենան արդարության զգացում, այն, ինչի համար երեսուն տարի շարունակ տեղի են ունեցել բանակցություններ։ Այն ժամանակ արդարության զգացում դեռևս չուներ Ադրբեջանը, և բանակցային գործընթացի արդյունքում դա ևս պետք է տեղի ունենար, ինչն այս իշխանությունների ձեռամբ ուղղակի չեղարկվեց։ Հետևաբար, մեզ պետք են այն իշխանությունները, որոնք կգնան հենց այս օրակարգով, որտեղ որևէ խոսք կամ միտք չկա պատերազմի մասին։ Խոսքն արդարության հաստատման մասին է, արդարության զգացումը լինելու է երկու ժողովուրդների մեջ։ Այստեղ չկա պատերազմ, կա ընդամենը դիվանագիտական աշխատանք, որտեղ այս իշխանությունները կապիտուլ յացիայի են ենթարկվել, իրենք այլևս չեն կարող դիվանագիտական որևէ գործունեություն ծավալել»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
Ամենադիտված