Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ավարտը, ինչի մասին անոնսվում է, տարածաշրջանային քաղաքականության, տնտեսական և ռազմավարության հաշվարկների համատեքստում, ինչ խոսք, կարևոր իրադարձություն է, որի հետևանքները կարող են զգալիորեն ազդել ոչ միայն երկու երկրների տնտեսական հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի ուժային և տնտեսական հավասարակշռության վրա։

Թուրքիայի՝ Հայաստանի հետ երկկողմ առևտրի իրականացման արգելքները վերացնելու որոշման ողջունումը պաշտոնական Երևանի կողմից, բնականաբար, ներկայացվում է որպես տնտեսական հնարավորությունների ընդլայնման, հաղորդակցության ուղիների ակտիվացման և տարածաշրջանային ինտեգրման հերթական քայլ, սակայն իրական քաղաքական ու տնտեսական բանաձևումների տեսանկյունից այս գործընթացը պարունակում է բազմաթիվ ռիսկեր, հակասություններ և երկարաժամկետ ազդեցություններ, որոնց անտեսումը կարող է Հայաստանի տնտեսության համար ստեղծել նոր կախվածություններ ու կառուցվածքային խոցելիություններ։

Առաջին հայացքից թվում է, թե փակ սահմանների պայմաններում տասնամյակներ շարունակ ձևավորված տնտեսական արհեստական սահմանափակումների վերացումը պետք է դրական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության վրա։ Տեսականորեն ուղիղ առևտուրը կարող է նվազեցնել փոխադրումների ծախսերը, կրճատել միջնորդավորված ներմուծման շղթաները, մեծացնել ապրանքաշրջանառությունը, որոշ ապրանքների գները դարձնել ավելի մատչելի և խթանել մրցակցությունը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից ցանկացած բաց շուկայի քաղաքականություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կողմերի տնտեսական ներուժը հարաբերականորեն հավասարակշռված է, կամ երբ ավելի փոքր տնտեսությունն ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պահպանել ներքին արտադրությունը և տեղական տնտեսվարողների մրցունակությունը։ Հայաստանի և Թուրքիայի պարագայում այս հավասարակշռությունը գործնականում գոյություն չունի։

Թուրքիան շուրջ 1,6 տրիլիոն դոլար գնահատվող տնտեսություն ունեցող տարածաշրջանային արդյունաբերական տերություն է, որն ունի զարգացած արտադրական ենթակառուցվածքներ, լայնածավալ գյուղատնտեսական համալիրներ, պետական սուբսիդավորման համակարգեր, էժան աշխատուժ, արտահանման հզոր ներուժ և զանգվածային արտադրության մեխանիզմներ։ Հայաստանը, հակառակը, փոքր շուկա ունեցող, սահմանափակ արդյունաբերական ներուժով, բարձր ինքնարժեքով արտադրություն իրականացնող, ներմուծումից մեծապես կախված տնտեսություն է։

Այս պայմաններում ազատ կամ գրեթե ազատ առևտրային ռեժիմը կարող է հանգեցնել ոչ թե հավասար տնտեսական համագործակցության, այլ տնտեսական անհավասար ներթափանցման, երբ թուրքական արտադրանքը պարզապես կգրավի հայկական շուկայի զգալի հատվածը։

Առավել վտանգավոր ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Գաղտնիք չէ, որ թուրքական գյուղմթերքը միջազգային շուկաներում մրցունակ է հիմնականում ցածր ինքնարժեքի հաշվին։ Թուրքիայում գյուղատնտեսությունը գործում է լայնածավալ արտադրության, պետական աջակցության և արտահանման վրա հիմնված համակարգով։

Էներգակիրների, աշխատուժի, լոգիստիկայի և արտադրության ծախսերը համեմատաբար ցածր են, ինչն էլ թուրքական արտադրողներին հնարավորություն է տալիս շուկա մտնել շատ ավելի մատչելի գներով։ Հայաստանի գյուղատնտեսությունն, ընդհակառակը, հիմնականում հիմնված է փոքր ֆերմերային տնտեսությունների վրա, որտեղ արտադրողականությունը ցածր է, տեխնոլոգիական վերազինումը՝ սահմանափակ, իսկ պետական աջակցությունը՝ հաճախ ոչ համակարգային։ Այս իրավիճակում թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին։

Տարիներ շարունակ նույնիսկ փակ սահմանի պայմաններում թուրքական բազմաթիվ ապրանքներ միջնորդավորված տարբեր ուղիներով հայտնվում էին հայկական շուկայում։ Շատ դեպքերում սպառողները նույնիսկ տեղյակ չէին լինում, որ գնում են թուրքական արտադրանք։ Թուրքական լոլիկի, մրգի, հագուստի, կենցաղային ապրանքների և շինանյութերի առկայությունը հայկական շուկայում վաղուց նորություն չէ։ Սակայն միջնորդավորված ներկրման դեպքում առկա էին լրացուցիչ ծախսեր, որոնք որոշ չափով սահմանափակում էին թուրքական ապրանքների գերիշխանությունը։ Ուղիղ առևտրի դեպքում այդ միջնորդային ծախսերը զգալիորեն կնվազեն, և թուրքական ապրանքները կարող են շատ ավելի մեծ ծավալներով ու ավելի ցածր գներով ներթափանցել հայկական շուկա (դրա մասնակիի փորձը տարիներ առաջ եղել է՝ հատկապես հագուստի առումով)։

Սա առաջին հերթին կհանգեցնի տեղական արտադրողների մրցունակության կտրուկ նվազման։ Հայկական գյուղմթերքը, որն արդեն այսօր բախվում է իրացման խնդիրների, կարող է պարզապես դուրս մղվել շուկայից։ Փոքր ու միջին ֆերմերային տնտեսությունները դժվար թե կարողանան մրցել թուրքական զանգվածային արտադրության հետ։ Արդյունքում հնարավոր է դառնում գյուղական համայնքների սոցիալական խնդիրների խորացումը, գյուղատնտեսական զբաղվածության նվազումը, արտագաղթի նոր ալիքը և տեղական արտադրական շղթաների քայքայումը։ Եթե պետությունը չձևավորի պաշտպանական տնտեսական քաղաքականություն, ապա ազատ մրցակցության անվան տակ կարող է տեղի ունենալ ներքին արտադրության աստիճանական ոչնչացում։

Բայց խնդիրը միայն գյուղատնտեսությունը չէ։ Թուրքական թեթև արդյունաբերությունը՝ հատկապես տեքստիլը, կոշիկի արտադրությունը, կենցաղային ապրանքների արտադրությունը, ունի հսկայական ծավալներ և մրցունակ գներ։ Հայկական փոքր արտադրամասերը, որոնք հաճախ աշխատում են սահմանափակ ռեսուրսներով ու բարձր ծախսերով, դժվար թե կարողանան դիմակայել նման ճնշմանը։ Սա նշանակում է, որ տնտեսական «պատուհանի բացումը» կարող է վերածվել ոչ թե երկկողմ զարգացման, այլ միակողմանի տնտեսական ներթափանցման։

Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի մաքսային և կարգավորիչ քաղաքականությունը։ Եթե Հայաստանը չի ձևավորում այնպիսի մաքսային ռեժիմ, որը թույլ կտա պաշտպանել տեղական արտադրողներին, ապա շուկայի բացումը կարող է վերածվել տնտեսական շոկի։ Պետությունը պետք է ունենա հակադեմպինգային մեխանիզմներ, սանիտարական և ֆիտոսանիտարական խիստ ստանդարտներ, ժամանակավոր քվոտաներ, ներմուծման վերահսկման համակարգեր և տեղական արտադրության սուբսիդավորման ռազմավարություն։ Հակառակ դեպքում մրցակցությունը կդառնա անհավասար, իսկ հայկական տնտեսությունը՝ ավելի խոցելի։

Բայց տնտեսական ռիսկերը միայն ներքին շուկայի պաշտպանության խնդրով չեն սահմանափակվում։ Առավել խորքային հարցերից մեկը տնտեսական կախվածության ձևավորման վտանգն է։ Հայաստանի տնտեսությունն արդեն երկար տարիներ տարբեր ուղղություններով կախվածություններ է ունեցել արտաքին ուժերից՝ էներգետիկ, տրանսպորտային, ֆինանսական և անվտանգային ոլորտներում։ Եթե թուրքական շուկան և թուրքական արտադրանքը սկսեն զբաղեցնել հայկական տնտեսության առանցքային հատվածները, ապա ժամանակի ընթացքում կարող է ձևավորվել նոր կախվածության համակարգ, այս անգամ՝ Թուրքիայից։ Այս վտանգը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական բնույթը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները մշտապես դիտարկել է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ռազմավարական հարթությունում։ Պատմությունը ցույց է տալիս, որ Անկարան հաճախ տնտեսական և տրանսպորտային գործիքները օգտագործում է որպես քաղաքական ճնշման միջոց։ Եթե Հայաստանի շուկան զգալիորեն ինտեգրվի թուրքական արտադրական և մատակարարման համակարգերին, ապա սահմանների հերթական փակումը կամ սահմանափակումների կիրառումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը։

Թուրքիան, ունենալով հսկայական ներքին շուկա և բազմազան տնտեսական կապեր, հայկական շուկայի փակման դեպքում լուրջ խնդիր չի ունենա։ Հայաստանի համար, սակայն, նման զարգացումը կարող է դառնալ տնտեսական ցնցում։ Սա հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ հայկական տնտեսությունը դեռևս չունի բավարար ինքնաբավություն և դիվերսիֆիկացված արտադրական համակարգ։ Եթե տնտեսության կարևոր ոլորտներում ձևավորվի թուրքական ներմուծումից կախվածություն, ապա ցանկացած քաղաքական լարվածություն կարող է վերածվել տնտեսական ճգնաժամի։ Այսինքն՝ ուղիղ առևտուրն առանց տնտեսական անվտանգության ռազմավարության կարող է ստեղծել նոր խոցելիություններ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հասկանալ, որ տնտեսական հարաբերությունները միշտ չէ, որ միակողմանի բացասական հետևանքներ են ունենում։ Զուտ տեսականորեն Հայաստանը կարող է օգտագործել այս հնարավորությունը սեփական արտահանման ներուժի զարգացման համար։ Թուրքիայի շուկան մեծ է, բազմաշերտ և սպառման բարձր մակարդակ ունեցող։ Եթե Հայաստանը ունենար մրցունակ արտադրություն, տեխնոլոգիական զարգացում, արդյունաբերական ռազմավարություն և արտահանման պետական համակարգված քաղաքականություն, ապա հնարավոր կլիներ ոչ միայն ներմուծել, այլ նաև արտահանել հայկական ապրանքներ դեպի Թուրքիա։ Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման մրցակցության։ Այս պահին դժվար է տեսնել այն ոլորտները, որտեղ հայկական արտադրանքը կարող է լայնածավալ մրցունակություն ունենալ թուրքական շուկայում։ Տեղական արտադրությունը հիմնականում փոքր ծավալների վրա է հիմնված, իսկ արտահանման քաղաքականությունը հաճախ կրում է իրավիճակային բնույթ։ Հայաստանը չունի այնպիսի արդյունաբերական ռազմավարություն, որը կստեղծեր բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք և հնարավորություն կտար դուրս գալ տարածաշրջանային շուկաներ։ Եթե այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ապա հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է վերածվել հիմնականում ներմուծման ուղղությամբ գործընթացի, որտեղ Հայաստանը կդառնա սպառող, իսկ Թուրքիան՝ մատակարար։

Հենց այստեղ է հիմնական ռազմավարական խնդիրը։ Տնտեսական հարաբերությունների մեկնարկն ինքնին անիմաստ է, եթե այն դրական արդյունք չի ստեղծում։ Այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ծառայում է ազգային տնտեսության զարգացմանը, արդյունաբերական աճին, արտադրողականության բարձրացմանը և արտահանման ընդլայնմանը։ Եթե բաց շուկան հանգեցնում է տեղական արտադրության անկման, ապա երկարաժամկետ առումով այդ գործընթացը ոչ թե զարգացում է, այլ տնտեսական թուլացում։

Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև սոցիալ-հոգեբանական և քաղաքական գործոնները։ Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող դիտարկվել միայն տնտեսական թվերի մակարդակում։ Դրանք ծանրաբեռնված են պատմական հիշողությամբ, անվտանգության հարցերով, տարածաշրջանային հակամարտություններով և ուժային բալանսի խնդիրներով։ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ ճնշումները, ինչպես նաև Անկարայի աշխարհաքաղաքական նպատակները Հայաստանի հասարակության մեջ ստեղծում են անվստահության միջավայր։ Այս պայմաններում տնտեսական ինտեգրման յուրաքանչյուր քայլ գնահատվելու է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու անվտանգային տեսանկյունից։

Հետևաբար, Հայաստանի համար առաջնային խնդիրը պետք է լինի ոչ թե պարզապես շուկաների բացումը, այլ տնտեսական դիմադրողականության ձևավորումը։ Պետությունը պետք է նախևառաջ ներդնի երկարաժամկետ արդյունաբերական քաղաքականություն, խթանի գյուղատնտեսական կոոպերացիան, տեխնոլոգիական արդիականացումը, տեղական արտադրողների ֆինանսական աջակցությունը, արտահանման ապահովագրության համակարգերը և շուկաների դիվերսիֆիկացումը։

Առանց այս քայլերի հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է ստեղծել կարճաժամկետ սպառողական առավելություններ, բայց երկարաժամկետ հեռանկարում խորացնել տնտեսական կախվածությունը և թուլացնել տեղական արտադրական ներուժը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան
Ամենադիտված