Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով
ՖՈՏՈԳաղտնի նշանադրության մասին լուրերի ֆոնին, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին երգչուհի Վերա Բրեժնևան 79-րդ Կաննի կինոփառատոնին ներկայացել է շքեղ մատանիով մատնեմատին։ Գրում է Spletnik-ը:
Մատանու հայտնվելը կրկին լուրերի ալիք է բարձրացրել Վերա Բրեժնևայի անձնական կյանքում հնարավոր փոփոխությունների մասին: Երեք տարի առաջ նա պաշտոնապես բաժանվեց իր երկրորդ ամուսնուց՝ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեից, ութ տարվա ամուսնությունից հետո: Անցյալ տարի համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Բրեժնևան, իբր, հանդիպում է մոդել Իվան Կոզակի հետ, ով իրենից 15 տարով փոքր է: Սակայն երգչուհին ինքը նախկինում ակնարկել էր , որ իսկապես հարաբերությունների մեջ է, նույնիսկ հրապարակելով խորհրդավոր տղամարդու լուսանկար՝ առանց բացահայտելու ընկերոջ անունը:
Դերասանուհին նաև ունի երկու դուստր տարբեր տղամարդկանցից՝ Սոնյան, որը ծնվել է 2001 թվականին Վիտալի Վոյչենկոյից, և Սառան, որը ծնվել է 2009 թվականին ուկրաինացի գործարար Միխայիլ Կիպերմանի հետ իր առաջին ամուսնությունից։

