ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Չինաստանի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, երկրներն աշխատում են հանուն համընդհանուր բարգավաճման՝ ծանրակշիռ ավանդ ներդնելով համաշխարհային և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարելիք այցի նախաշեմին հղված տեսաուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք բարեկամանում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք հանուն խաղաղության և համընդհանուր բարգավաճման գործի։ Հենց այսպիսի տրամաբանությամբ են Մոսկվան և Պեկինը համակարգված կերպով հանդես գալիս ի պաշտպանություն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների՝ դրանց ողջ լիությամբ, համակցությամբ ու փոխկապակցվածությամբ, աջակցում են ակտիվ փոխգործակցությանը ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), BRICS-ի և այլ բազմակողմ կառույցների գծով՝ ծանրակշիռ ավանդ ներդնելով համաշխարհային և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման գործում»,- ասել է պետության ղեկավարը։