Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ
ՍՊՈՐՏԿառլո Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ:
66-ամյա իտալացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը: Ավելի վաղ ESPN Brazil-ը հայտնել էր, որ Անչելոտիի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո, ինչի արդյունքում նա կդառնա ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող գլխավոր մարզիչը:
Նշենք, որ Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է 2025 թվականի մայիսի 26-ին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 10 հանդիպում՝ տոնելով 5 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի և կրելով 3 պարտություն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ: