Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցը կրթության, ժամանցի և հաղորդակցության կարևոր գործիք է, և չնայած թվային աշխարհի անսահմանափակ հնարավորություններին, քիչ չեն նաև վտանգները՝ հատկապես անչափահասների շրջանում:

Կիբեռբուլինգ, անձնական տվյալների արտահոսք, վնասակար բովանդակություն, առցանց խաբեություններ. անչափահասների անվտանգությունը համացանցում դարձել է ոչ միայն ընտանիքի, այլև կրթական հաստատությունների, պետական կառույցների ու հասարակության համընդհանուր պատասխանատվությունը։

Հայաստանի Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում առցանց տիրույթում անչափահասներն առավել հաճախ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների զոհ են դառնում։

«Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին տարիների սրընթաց զարգացումը՝ 2022-2024 թվականներին նման հանցագործությունների  աճի միտում ունեինք, սակայն 2025 թվականին ունենք նվազում։ 2024 թվականին ունեցել ենք արձանագրված 9 դեպք, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, 2025-ին՝ 5 դեպք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ հատկապես անչափահասները շատ հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց նկատմամբ առցանց տիրույթում որևէ տեսակի ոտնձգություն է իրականացվում։

Առցանց հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում 2025-2026 թվականների ուսումնական տարվա ընթացքում անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչների հետ աշխատանքում հիմնական շեշտադրումն արվել է «Առցանց անվտանգ միջավայր» թեմայի վրա, որն այսօր բավական արդիական է։

«Ծնողների հետ ևս աշխատանքներ տարվում են՝ վերահսկելի դարձնելու համար առցանց միջավայրում երեխաների հետաքրքրությունները, բարձրաձայնվում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են որևէ բացասական հետևանք առաջացնել երեխաների համար»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունում առանձին հեռախոսահամար է գործում, որի միջոցով կարող են ներկայացվել մտահոգիչ տեղեկությունները։ Վարչությունն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում՝ հատկապես «Տելեգրամ»-ում, բացի այդ էլ բազմաթիվ օգտակար հղումներ և տեղեկություններ են հրապարակվում, որոնք թույլ կտան առավել պաշտպանված լինել առցանց տիրույթում»,-հավելեց նա։

Երեխաների առցանց պաշտպանության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մշակվել է «Առցանց միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության» ճանապարհային քարտեզի նախագիծը:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապի մեջ է Meta, TikTok, Roblox հարթակների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են այդ ընկերությունների կողմից մշակված և անչափահասների համար նախատեսված անվտանգային գործիքների վերաբերյալ Հայաստանում տեղեկատվության ավելի լայն տարածման նախաձեռնություններն ու ձևաչափերը։ Միաժամանակ YouTube-ի հետ ընթանում են քննարկումներ՝ Հայաստանում YouTube Kids հավելվածի ակտիվացման գործընթացի շուրջ»,-տեղեկացրին նախարարությունից։

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որն ամրագրում է պետական, կրթական և հասարակական կառույցների համատեղ ջանքերի կարևորությունը՝ ուղղված անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև նախատեսում է օրենսդրական լուծումների մշակում և իրազեկման ծրագրերի իրականացում։ Բացի դա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև կնքվել է ֆինանսավորման համաձայնագիր, որի արդյունքում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական խմբի ձևավորման ուղղությամբ: Խումբը կհետազոտի և հանդես կգա համապատասխան շոշափելի առաջարկներով, թե ինչ օրենսդրական և գործնական մեխանիզմներով հնարավոր կլինի իրականացնել Հայաստանում երեխաների պաշտպանությունն առցանց միջավայրում:

«Հայաստանում սոցիալական ցանցերն ու խաղային հարթակները երեխաների սեռական շահագործման և բռնության հիմնական միջավայրն են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ տարեկան մոտ 9,000 երեխա Հայաստանում ենթարկվում է նմանատիպ բռնության, ընդ որում՝ դեպքերի 71%-ը տեղի է ունենում բացառապես առցանց տիրույթում:  Երեխաներն առավել խոցելի են ԱԲ-ի միջոցով ստեղծված բովանդակության և չատբոտերի նկատմամբ, քանի որ նրանց ճանաչողական ունակությունները դեռ զարգացման փուլում են»,-նշում են նախարարությունից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության  վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ երեխաների ոչ միայն առցանց անվտանգության, այլ ժամանակակից թվային աշխարհում գրագիտության հետ կապված հարցերը նախարարության ուշադրության դաշտում են։

«Ամենակարևոր քայլն այս ուղղությամբ այն է, որ երկրորդ դասարանից սկսած երեխաները նոր չափորոշիչով նոր առարկա են ուսումնասիրում՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»։ Նախկինում ուսումնասիրում էին միայն «Ինֆորմատիկա»՝ 7-րդ դասարանից սկսած, որի հիմնական բովանդակությունը կապված էր համակարգչային ծրագրեր սովորելու, համակարգչից օգտվելու հետ, հիմա այդ առարկայի շրջանակներում շատ ավելի վաղ տարիքից և շատ ավելի լայն հմտություններ են ուսումնասիրում»,-ասաց նա։

Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ կա նաև միջգերատեսչական ռազմավարություն մեդիագրագիտության վերաբերյալ և դրա շրջանակներում ևս դպրոցներում խմբակներ են գործում, տարբեր ծրագրեր են իրականացվում, մրցույթներ են անցկացվում, որի շրջանակներում երեխաներն ուսումնասիրում են ամենատարբեր մեխանիզմներ։

«Ընտանիքներ կան, որոնք բացարձակապես չեն վերահսկում, թե երեխաները ինչ կոնտենտ են օգտագործում, ինչպես են օգտվում տեխնոլոգիաներից։ Շատ կարևոր է, որ երեխաները սարքավորումներին կարողանան տիրապետել և տարբերել ռիսկերը»,-ասաց նա՝ կարևորելով նաև ուսուցիչների շրջանում պարբերաբար իրականացվող վերապատրաստումները։

«Մենք հիմա աշխատանքներ ենք իրականացնում դպրոցներում արհեստական բանականության օգտահաշիվների հասանելիության մասով, և երբ դրանք հասանելի լինեն, կուղեկցվեն համապատասխան վերապատրաստումներով, որպեսզի դպրոցները նաև պատրաստ լինեն արհեստական բանականությունը, ինչպես նաև դրանցով ստեղծված նյութերը և՛ կիրառելուն, և՛ ճանաչելուն»,-հավելեց Թամարա Սարգսյանը։

Հոգեբան Անի Ապիտոնյանը նշում է՝ առցանց միջավայրում ցանկացած տեսակի բռնություն իր ազդեցությունն է ունենում հատկապես անչափահասների հոգեկան առողջության վրա։ Հաճախ երեխաները կիբեռբուլինգի զոհ են դառնում, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայնել։

Հոգեբանն առաջարկում է ծնող-երեխա հարաբերություններում որքան հնարավոր է ազատ և ջերմ լինել։

«Երեխաները, երբ թաքցնում են, հիմնականում վախենում են պատժից և չհասկացված լինելուց, օրինակ, որ իրենց էլ չեն թողնի խաղալ կամ կասեն դու ես մեղավոր։ Շատ կարևոր է ծնողի ներգրավվածությունը։ Կարևոր է, որ հենց դպրոցներում ծնողների հետ կազմակերպվեն հանդիպումներ։ Հնարավոր է, որ ծնողն անհանգստությունից դրդված այնպիսի վարքագիծ ցուցաբերի կամ այնպիսի հուզականություն դրսևորի, որից և վախենա երեխան»,-ասաց նա՝ հավելելով, որ ծնողի կողմից չափազանց վերահսկողությունը ևս կարող է ռիսկեր պարունակել՝ բերելով նրան, որ երեխան սկսի ավելի թաքուն գործել։

«Անգամ եթե երեխան օնլայն խաղեր է խաղում, գրանցված է ինչ-որ մի սոցիալական հարթակում, շատ կարևոր է, որ ծնողները հետաքրքրվեն, թե ինչով է զբաղվում երեխան այնտեղ, խնդրեն երեխային ցույց տալ խաղը։ Շատ կարևոր է առանց քննադատության փորձել լսել երեխայի աշխարհը»,-ասաց նա։

Համացանցից կախվածությունը կարող է բերել երեխայի ագրեսիվ կամ ինքնամփոփ վարքին։

«Երեխան, հնարավոր է, հուզական կամ լռակյաց դառնա, միաժամանակ կարող է նաև ագրեսիվություն ցուցաբերել, մեղքի զգացում ունենալ, այնտեղ, որտեղ կարիքը չկա։ Դա նշանակում է, որ երեխայի կյանքում ինչ-որ փոփոխություններ կան, ու ծնողն ուղղակի պետք է երեխային խնդրի պատմել, ու ասի, որ կհասկանա իրեն։ Այդ դեպքում երեխան կվստահի ծնողին»,-հավելեց Անի Ապիտոնյանը։

Թվային անվտանգությունը ժամանակակից աշխարհի կարևորագույն փորձություններից մեկն է։ Որքան վաղ տարիքից երեխաները սովորեն անվտանգ վարքագիծ դրսևորել համացանցում, այնքան ավելի պաշտպանված կլինեն ցանկացած տեսակի բռնությունից։

Հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»
Ամենադիտված