Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է պահպանել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկին իր պաշտոնում։ Անգլիական գրանդն առաջիկայում պաշտոնական բանակցություններ կսկսի 44-ամյա մասնագետի հետ՝ ակումբում նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Այս մասին գրում է armsport.am-ը
Սպասվում է, որ կողմերի հանդիպումը կկայանա մինչև Անգլիայի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի շրջանակում մայիսի 24-ին նախատեսված «Բրայթոնի» դեմ արտագնա խաղը։
Հիշեցնենք, որ Կարիկը գլխավորում է «կարմիր սատանաներին» ընթացիկ տարվա հունվարի 13-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուբեն Ամորիմին։ Անգլիացի մասնագետի ղեկավարությամբ անցկացրած 15 հանդիպումներում մանկունիացիները տոնել են 10 հաղթանակ, 3 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել ընդամենը 2 պարտություն։