Քրեական հետապնդում 4 անձանց նկատմամբ, որոնցից 2-ը Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյաներ են
ԻՐԱՎՈՒՆՔԿաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։
Նրանց երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են, հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն MediaHub-ին։
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բանտային կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: