Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵՄ-ի հետ քննարկվում են Հայաստանի ստեղծարար ոլորտի առաջնային ուղղությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայացած ԵՄ առաջին պատմական գագաթնաժողովից օրեր անց, որի ընթացքում վերահաստատվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության ռազմավարական կարևորությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախօրեին կայացել է Հայաստան – ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական հանձնառությունները վերածելու կոնկրետ մշակութային գործողությունների՝ ցույց տալով, թե ինչպես կարող են ստեղծարարությունը, ժառանգությունն ու նորարարությունը նպաստել հասարակական կայունության ամրապնդմանը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը՝ միաժամանակ խթանելով մարդկանց միջև կապերը։

Մշակույթի ոլորտի արձագանքը՝ ստեղծարար ու նորարար մոտեցումներով

Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ EUNIC Armenia մշակութային կլաստերի հետ համագործակցությամբ։ Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, արվեստագետներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային գործընկերներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը մշակույթի ոլորտում արդյունավետ համագործակցության համար։ Նրա խոսքով՝ այս հարթակը կարևոր հնարավորություն է ոչ միայն երկկողմ համագործակցության տեսանելիությունն ապահովելու, այլև նոր գաղափարներ և թիրախներ ձևավորելու համար։ Նախարարը նշել է, որ վերջին իրադարձությունները Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր հնարավորություններ են բացում, և հատկապես մշակույթի ոլորտը պետք է այդ գործընթացներին արձագանքի ստեղծարար ու նորարար մոտեցումներով։ Նրա խոսքով՝ մշակույթի առաքելությունն է ձևակերպել անգամ առաջին հայացքից անհասանելի թվացող նպատակներ՝ համախմբելով հանրությանը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2023 թվականին հաստատված ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը մշակվել էր միջազգային գործընկերների, ստեղծագործողների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում։ Նա նշել է, որ արդեն այսօր՝ 2027 թվականի ամփոփման փուլին ընդառաջ, տեսանելի է զգալի առաջընթացը. «Մշակութային ժառանգության պահպանության ոլորտում 2025 թվականի ծախսերը 2022 թվականի համեմատ աճել են 542 տոկոսով։ Սա ոչ միայն պահպանության, այլև ժառանգությունը հանրությանը հասանելի դարձնելու քաղաքականության արդյունք է։ Կարծում եմ՝ հուշարձանները պետք է դիտարկել ոչ միայն որպես պահպանվող արժեքներ, այլև հանրային կյանքի և զբոսաշրջության զարգացման ակտիվ բաղադրիչներ»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև թանգարանային ոլորտում իրականացվող նախաձեռնությունները՝ նշելով, որ պետությունը շարունակելու է մշակութային արժեքների վերադարձի և ձեռքբերման քաղաքականությունը։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Հայաստանի պատմության թանգարանի համար ձեռք բերված միջնադարյան դռան փեղկը և Արշիլ Գորկու աշխատանքը՝ Ազգային պատկերասրահի համար։ Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը միաժամանակ ուժեղացնում է պետության պատասխանատվությունը մշակութային արժեքների հանդեպ և թանգարանները դարձնում ավելի գրավիչ ու հասանելի հանրության համար։

Նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատ թանգարանային այցելություններն աճել են շուրջ 40 տոկոսով, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն արդեն վերածվել է հանրային մեծ հետաքրքրություն առաջացնող իրադարձության։

Հայաստանի մշակույթը՝ հանրային զարգացման ուղղություն

Անդրադառնալով մշակույթի և տնտեսության փոխհարաբերությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկար տարիներ մշակույթն ընկալվել է որպես միայն հովանավորչության կարիք ունեցող ոլորտ։ Նրա համոզմամբ, սակայն, հայկական մշակույթն ունի ինքնաբավ և տնտեսական զարգացմանը նպաստող ներուժ․ «Հայաստանի մշակույթը կարող է դառնալ հանրային զարգացման ուղղություն և հպարտորեն արձանագրել, որ այն ոչ թե կլանում է, այլ հանրությանը տալիս է ստեղծարարության և մշակութային արտադրանքի զարգացման մեծ ներուժ: Կարծում եմ՝ պետության խնդիրն է ճիշտ խթաններ դնել այդ ներուժը զարգացնելու համար, և հենց սրան են ուղղված նաև մշակույթի ռազմավարությամբ հաստատված և վերջին տարիներին իրականացվող ծրագրերը»:

Նախարարը կարևորել է նաև ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը թատերահամերգային կազմակերպություններում՝ նշելով, որ այն նպաստել է թե՛ ֆինանսական հոսքերի աճին, թե՛ մշակութային կյանքի աշխուժացմանը։ Մասնավորապես՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Երևանի պետական կամերային թատրոններում արձանագրված ակտիվությունը, ինչպես նաև մարզերում իրականացվող հյուրախաղերն ու ծրագրերը փաստել են նոր մոդելի արդյունավետությունը։

Խթանելով տաղանդների զարգացման հավասար հնարավորությունը

Մշակութային կյանքի ապակենտրոնացումը նույնպես, ըստ նախարարի, ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային ուղղություններից է։ Այդ նպատակին են ծառայում մարզերում իրականացվող «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը մշակութային մեծ իրադարձությունները հասցնում է տարբեր համայնքներ։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև մշակութային կրթությունը՝ նշելով, որ դպրոցական բաժանորդային ծրագրից արդեն օգտվում է ավելի քան 330 հազար աշակերտ՝ դպրոցականների շուրջ 84 տոկոսը։ Նախարարի խոսքով՝ պետությունը շարունակելու է զարգացնել մշակութային կրթական միջավայրը՝ ապահովելով արվեստի և երաժշտական դպրոցների պատշաճ պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում առանձնակի կարևորել է մշակութային կապերի զարգացումը. «Մշակույթը միահյուսված է հասարակությանը։ Այն հարթակ է, որը մեզ տալիս է ինքնություն, ձայն և պատկանելության զգացում: Եվրոպական միության համար Հայաստանի հետ մշակութային երկխոսությունը պարզապես ավանդույթների փոխանակում չէ. այն նշանավորում է մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ժողովրդավարությունը, ներառականությունը, բազմազանությունը, նորարարությունը և այն համոզմունքը, որ մեր մշակութային ժառանգությունն ու ստեղծագործականությունը կամուրջներ են կառուցում անցյալի և ապագայի միջև: ԵՄ-Հայաստան մշակութային ներգրավվածության ճանապարհային քարտեզը կլինի մեր կապակցվածության, գործընկերության հիմնական բաղադրիչը, ըստ որի՝ մշակույթը վստահության, փոխըմբռնման և համատեղ առաջընթացի հիմքն է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ Հայաստան-ԵՄ երկխոսության այսօրինակ հարթակը հնարավորություն է ստեղծում քննարկելու մշակույթի ոլորտում առկա իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները, ինչպես նաև հասկանալու եվրոպական մեծ տարածքի մշակույթին ինտեգրվելու ուղիները:

«Մենք խրախուսում ենք Եվրոպական տարածաշրջանի հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ մշակութային հաստատությունների, անհատ ստեղծագործողերի, ինքնազբաղ արվեստագետների մակարդակով շփումները: Հայկական մշակույթը եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, և կարողությունների զարգացման, ընթացակարգերի ներդրման հարցում կարևորում ենք եվրոպական չափանիշները ու դրանց համապատասխանելու համար Եվրոպական միության ու անդամ երկրների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել Հայաստանում եվրոպական երկրների դեսպաններին մշակույթի ոլորտում շարունակական համագործակցության համար։ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի կարևորել է Եվրոպական միության Creative Europe հարթակին, EU4Culture ծրագրին Հայաստանի մասնակցությունը՝ որպես մշակույթի ոլորտում համագործակցությունը խթանելու համար լայն հնարավորություն:

Քաղաքականությունից դեպի գործնական քայլեր․ մշակութային համագործակցության ուժը

Վերջին տարիներին Հայաստանի մշակութային դաշտը զգալի վերափոխումներ է ապրել՝ հիմնվելով մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթերի վրա, ինչպիսիք են՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) և Հայաստան-ԵՄ մշակութային ճանապարհային քարտեզը։

Մշակույթի ոլորտում համագործակցության արդյունքները տեսանելի են և բազմաշերտ՝ սկսած պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնումից մինչև սկսնակ արվեստագետների հզորացում և մշակութային ժառանգության թվայնացում։

Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսությունը կենտրոնում հետևյալ հարցերն են՝ ինչպե՞ս կարող են Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտները զարգանալ ավելի փոխկապակցված դարձող աշխարհում, ի՞նչ դեր կարող է ունենալ մշակույթը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում, և ինչպե՞ս կարող են արվեստագետները, հաստատությունները և քաղաքականություն մշակողները համատեղ աշխատել՝ ապահովելով Հայաստանի հարուստ մշակութային ինքնության պահպանությունն ու կենսունակության զարգացումը։ Եվրոպական միության և Հայաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի կայուն և ներառական հասարակության ձևավորման համար։

Հանդիպմանն անդրադարձ է արվել առկա մարտահրավերներին՝ ֆինանսավորման բացերից մինչև մշակութային նախաձեռնությունների և մասնավոր ներդրումների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտություն։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև լսելու Հայաստանի մշակութային ոլորտի առաջատար ներկայացուցիչներին, որոնք ընդգծել են ՀՀ մշակութային դաշտի բազմազանությունն ու դինամիկան։

 
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
Ամենադիտված