Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում հանդիպել են Թուրքիայի և Կոսովոյի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերն ու Այուբ Մեջդոնժին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են «SAHA 2026 միջազգային ռազմական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդես-վաճառքին» վերաբերող հարցեր:
Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, վերջիններս դրա շրջանակում ստորագրել են ֆինանսական և ռազմական համագործակության վերաբերյալ համաձայնագիր:
Նշենք, որ ցուցահանդես-վաճառքն արդեն իսկ մեկնարկել է Ստամբուլում և տևելու է մինչև մայիսի 9-ը: Դրան մասնակցում է ավելի քան 120 երկիր, 1.700 ընկերություն՝ որից 263-ը օտարերկրյա, ինչպես նաև 30.000 ոլորտի մասնագետ: Հավելենք նաև, որ միջոցառումն անցկացվում է 2 տարին մեկ և միայն 2024-ին արտահանումների վերաբերյալ կնքված համաձայնագրերի ծավալը կազմել է 6.2 մլրդ դոլար, որն այս տարի պլանավորվում է հասցնել 8 միլիարդի: