Արտակարգ դեպք՝ Արագածոտնում․ 20-ամյա երիտտասարդ է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության դիմած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Վադիմ Շ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։