Իրանի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի Բուշեհր նահանգի Դեյեր նավահանգստում մի քանի նավեր են այրվել, հայտնել է Mehr գործակալությունը։
Սկզբում հրդեհվել են երկու բեռնանավ, որոնցից մեկն արդեն գրեթե մարվել է։ Հրդեհը տարածվել է մոտակա երկու փայտե բեռնանավերի վրա։ Հրշեջները փորձում են կանխել հրդեհի տարածումը այլ նավեր։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։