Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը․ պատմության այս օրը (04 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Զամբիա՝ Աշխատանքի օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Լատվիա՝ Անկախության վերականգնման օր, Հոլլանդիա՝ Հիշատակի օր, Ճապոնիա՝ Կանաչ բնության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1934- ծնվել է հայ խորհրդային արվեստաբան –նկարիչ Եղիշե Մարտիկյանը։

1913- Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը։

1933- վախճանվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1940- ծնվել է խեցեգործ-ձևավորող Վլադիմիր Աթանյանը։

1961-ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք պորտաբույծության դեմ պայքարի ուժեղացման նպատակով։

1975-ծնվել է ամերիկահայ ռոք-երաժիշտ, դիջեյ Էնդի Խաչատրյանը։

2005- տեղի է ունեցել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային համաժողով:

2007 -Ախալքալակի ռազմակայանի գույքով բեռնված շարասյունը հատել է վրաց-հայկական սահմանը և օրվա երկրորդ կեսին հասել Գյումրի: 

2011-մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը ըստ էության մերժել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։

2012-Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ նախատեսված էր ՀՀԿ-ի եզրափակիչ հանրահավաքը, տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Հանրահավաքին նախորդած համերգի ընթացքում բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկները։ Եղել են բազմաթիվ տուժածներ։

2015- Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև տարիներ շարունակ բանակցված «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որի նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը

2020- Հայաստանում տեղարշարժի թերթիկի անհրաժեշտությունը հանվել է, բազմաթիվ ոլորտների գործունեությունը թույլատրվել է, սակայն որոշ սահմանափակումներ մնացել են, մասնավորապես հասարակական տրանսպորտը:

2024– Տավուշի մարզի Կիրանց գյուղից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մեկնարկել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման քայլերթը դեպի Երևան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1655-ծնվել է իտալացի երաժշտական գործիքների վարպետ, դաշնամուրի ստեղծող Բարտոլոմեո Քրիստոֆորին։

1715-Փարիզում արտադրվել է առաջին ծալովի անձրևանոցը։

1772-ծնվել է գերմանացի հրատարակիչ, առաջին հանրագիտարանի ստեղծող Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզը։

1776- հայտարարվել է Ռոդ-Այլենդ կղզու անկախությունը, որը  ներկայումս ԱՄՆ-ի նահանգ է։

1807-Պարսկաստանի և Ֆրանսիայի միջև կնքվել է Ֆինկենշտեյնյան պայմանագիրը։

1838-մշակույթի գործիչները հետ են գնել Տարաս Շևչենկոյին ճորտությունից։

1848-բացվել է Ֆրանսիայի սահմանադիր ժողովը։

1878-օպերային թատրոնում Թոմաս Ալվա էդիսոնը առաջին անգամ մասսայական ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ֆոնոգրաֆը։

1881-ծնվել է ռուս քաղաքական և հասարակական գործիչ, ժամանակավոր կառավարության նախագահ Ալեքսանդր Կերենսկին։

1899-ծնվել է գերմանացի գործարար և գյուտարար, հրթիռատեխնիկայի պիոներ Ֆրից ֆոն Օպելը։

1904- սկսվել է Պանամայի ջրանցքի կառուցումը։

-Անգլիայում Հենրի Ռոյսը և Չարլզ Ռոլլսը սկսել են «Ռոլլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը։

1927- ԱՄՆ-ում ստեղծվել է Կինոմշակույթի ակադեմիան, որը շոտով սահմանել է «Օսկար» կինոմրցանակը։

1928- ծնվել է եգիպտացի ռազմական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարեքը։

1935- Ստալինը կարմիր սպաների ավարտական հանդիպման ժամանակ ասել է իր հանարահայտ «Կադրերը որոշում են ամեն ինչ» արտահայտությունը։

1966- Թուրինում իտալական «Ֆիատ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել ԽՍՀՄ-ի Տոլյատտի քաղաքում մարդատար ավտոմեքենաներ արտադրելու վերաբերյալ։

1970- ամերիկյան Կենտ քաղաքի համալսարանում Ազգային գվարդիան կրակ է բացել ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որոնք բողոքել են Կամբոջա ԱՄՆ-ի բանակի ներխուժման դեմ, 4 ուսանող է զոհվել։

1979-Մեծ Բրիտանիայի վարչապետ է առաջին անգամ դառրձել կին՝ Մարգարետ Թետչերը։

1980-վախճանվել է հարավսլավ քաղաքական գործիչ, երկիր նախկին նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոն։

1995-Էկվադորում պատահած ավիավթարի հետևանքով մահացել է Արգենտինայի ամենախոշոր նավթային ընկերության նախագահ Խոսե Էստենսսորոն։

2000-առաջին անգամ հայտնվել է «I love you» համակարգչային  վիրուսը։

2008-վախճանվել է նորզելանդացի դեղագործ, միանգամյա օգտագործման ներարկիչի գյուտարար Կոլին Մյորդոկը։

2022 —վախճանվել է խորհրդային բելոռուս կուսակցական, պետական և քաղաքական գործիչ, Բելովեժյան համաձայնագիրը ստրագրած Բելոռուսի ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը:

Կ․ Խաչիկյան

 

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին
Ամենադիտված