Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 3-ին, ժամը 14։11-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն՝ անշարժացնելով ոտքը, այնուհետև մոտ 200 մետր պատգարակով և մոտ 2 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության մեքենային։