Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Գագիկ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի և 35-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։