Արտակարգ դեպք՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:10-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի 74 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։