Իրանում մաhապատժի են ենթարկվել «Մոսսադ» գործակալության հետ համագործակցած տղամարդիկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը մահապատժի է ենթարկել երկու տղամարդկանց, որոնք մեղադրվել են Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ։
Մահապատժի ենթարկված տղամարդիկ՝ Յաղուբ Քարիմպուրը և Նասեր Բաքարզադեն, մեղավոր են ճանաչվել Իսրայելի հետախուզական «Մոսսադ» գործակալության հետ համագործակցելու մեջ։ Նրանք կախաղան են բարձրացվել Գերագույն դատարանի մահապատժի վճռից հետո։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Քարիմպուրը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել «Մոսսադի» աշխատակցին, իսկ Բաքարզադեն մեղադրվել է կառավարության և կրոնական գործիչների, Իրանում առանցքային թիրախների վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու մեջ։