Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում Հայաստանի դեմ. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։
Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։
Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։
Այսինքն՝ թափոններն այլեւս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած, ՌԴ-ում հայ բիզնեսմենների եւ պետական ծառայողների անշարժ գույքի եւ ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը եւ այլն։