Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ջազի համաշխարհային օր․ պատմության այս օրը (30 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ջազի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հաղթանակի օր, Իրան՝ Պարսից ծոցի ազգային օր, Մեքսիկա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Հրշեջի օր, Շվեդիա՝ Թագավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1941– վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը հանդիսացող Փանոս Թերլեմեզյանը։

1951-ծնվել է մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը։

1978-ծնվել է հայ խորհրդային բժիշկ-վարակաբան Ռաֆայել Մանվելյանը։

1991-ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Օղակ» օպերացիան, որի ժամանակ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի ուժերը սկսել են հայ բնակչության արտաքսումը Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից։  Զոհվել են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Արաբո ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը։

1993 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 822 բանաձևը, որը վերաբերվել է Արցախյան ազատամարտին, և նախատեսել է հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի տարածքից։

2001-Երևանում կայացել է  Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբի համերգը, որը  ղեկավարել է Լորիս Ճգնավորյանը:

2005-Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ հայանքների առաջին ատյանի դատարանում ավարտվել է փետրվարի 4-ին մայրաքաղաքի Արցախի և Արին բերդ փողոցների խաչմերուկում («ՏԷՑ-ի կրուգ») տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավարությունը: 

2006-Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջև տեղի է ունեցել  փոխհրաձգության, որի արդյունքում  երեք ծանր վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:

2012-Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ ստացել են վնասվածքներ։

2018-Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանականների հետ: Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքը որոշել է միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին, իսկ Հանրապետական խմբակցությունը որոշել է չխոչընդոտել  խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը։

1919-Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։

2020- Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղիղ եթերում «խորհրդակցել» է  իր կրտսեր դստեր՝ փոքրիկ Արփիի հետ կոմունալ վճարների հարցով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1642-ծնվել է Ռուսաստանի ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ Դմիտրի Պոժարսկին։

1722- «New England Courant» թերթում առաջին անգամ հիշատակվել է Բիլիարդ խաղը։

1777-ծնվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսսը։

1789- ԱՄՆ-ի առաջին նախագահ է միաձայն ընտրվել Ջորջ Վաշինգտոնը։

1803-ԱՄՆ-ը Ֆրանսիայից գնել է Ֆրանսիական Լուիզանիան՝ մեկ ակրը չորս ցենտով։

1838-Նիկարագուան անջատվել է Կենտրոնաամերիկյան  ֆեդերացիայից։

1854-սկսել է գործել առաջին երկաթուղին Բրազիլիայում։

1871-Արիզոնայի նահանգի Կեմպ-Գրանտ ֆակտորիայում տեղի է ունեցել սպանդ, որի արդյունքում զոհվել են 144 արիվայպա հնդիկներ։

1883-ծնվել է չեխ գրող-երկիծաբան Յարոսլավ Հաշեկը։

1883-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն։

1893-ծնվել է Գերմանիայի արտգործնախարար (1938—1945) Իոհիմ ֆոն Ռիբենտրոպը։

1900-ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Հավայան կղզիները։

1941-Բավարիայի դպրոցներում արգելվել է կրել խաչեր։

1945-Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը ինքնասպանություն են գործել։

1967-ծնվել է էստրադային արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը։

1970-Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը մտել է Կամբոջայի տարածք։

1975-Սայգոնը գրավվել է հյուսիսվիետնամական զորքերի կողմից, որով ավարտվել է պատերազմը։

2009-Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիայում իրականացվել է մասսայական սպանդ՝ կրակոցներ։ Զոհվածների ընդանուր թիվը կազմել է 12 անձ։

2019-Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հրաժարվել է գահից։

2021-Իսրայելում Մերոնպ սարի վրա ամենամյա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 45 մարդ:

2023 —վախճանվել է խորհրդային ռուս մոդելյեր Վյաչեսլավ Զայցևը:

Կ. Խաչիկյան

9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում«Ավելի ու ավելի է նմանվում Ուկրաինային». Ի՞նչ է գրվում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասինՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ քառօրյա պшտերազմի գործով հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ. ԴրմեյանՀայաստանից Օման մրգերի և հատապտուղների արտահանումը բախվել է սահմանափակումների
Ամենադիտված