Երևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում:
Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: