Թրամփը և նրա թիմը կասկածամտորեն են վերաբերվել Իրանի եռաստիճան բանակցությունների առաջարկին․ WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ազգային անվտանգության թիմը կասկածամտորեն են վերաբերվել Իրանի եռաստիճան բանակցությունների առաջարկին, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Թերթի տվյալներով՝ Թրամփը չի մերժել Իրանի առաջարկը, բայց մեղադրել է երկրի իշխանություններին ԱՄՆ-ի հիմնական պահանջը չկատարելու մեջ՝ ուրանի հարստացումից հրաժարվելը։ Վաշինգտոնը նաև մտադիր է առաջիկա օրերին Թեհրանի ծրագրին հակաառաջարկ անել։
Իրանի ծրագրի առաջին փուլը նվիրված է պատերազմի դադարեցմանը և Իսլամական Հանրապետության և Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններից խուսափելու երաշխիքներ ստանալուն։ Երկրորդ փուլում կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները, իսկ երրորդում՝ Իրանի միջուկային ծրագիրը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը նշել է, որ ԱՄՆ վարչակազմն արդեն քննարկել է առաջարկը, բայց հրաժարվել է «առաջ վազել»։