Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն լավ հարում ենք, ավելացնում խտացրած կաթն ու զանգվածը լավ խառնում ենք: Այնուհետև լցնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խմոր հունցում: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքսացրած ջեռոցում 7-10 րոպե:
Բիսկվիթը ռուլետանման փաթաթում ենք:
Մի քանի րոպե անց յուղաթուղթը հանում ենք բիսկվիթի վրան նուտելլա քսում և մանրացրած պնդուկ լցնում:
Ռուլետի վրա նույնպես նուտելլա ենք քսում, պնդուկ ցանում և մատուցում: