Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միացյալ Նահանգներին լիովին հուսալի գործընկեր չի համարում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ տերությունը՝ ԱՄՆ-ն, կարող է դաշնակից լինել որոշ երկրների համար, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան հուսալի չէ»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Նրա կարծիքով՝ «արդեն ոչ ոք չի կարող ԱՄՆ-ին լիարժեք գնահատել որպես դաշնակից, որի վրա կարելի է հույս դնել»։