Երկու պարտություն և հեռացում. Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը
ՍՊՈՐՏՀայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ թեթև քաշային կարգում UFC-ի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան կարող է հեռացվել կազմակերպությունից, եթե որոշի փոխել քաշային կարգը։
Ըստ Ծառուկյանի՝ դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ մարտիկը երկու անընդմեջ պարտություն կրի՝ նախ Իսլամ Մախաչևից, ապա՝ անձամբ իրենից։
«Եթե Իլիան որոշի բարձրանալ կիսամիջին քաշային կարգ, ապա Իսլամը նրա ջարդը կտա: Իսկ հետո, երբ Թոփուրիան վերադառնա թեթև քաշային կարգ, արդեն ես նրան կպատժեմ։ Դրանից հետո նրան պարզապես կհեռացնեն UFC-ից»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Red Corner MMA-ն:
Հիշեցնենք, որ Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի հունիսին՝ UFC 317 մրցաշարում մրցելով Չարլզ Օլիվեյրայի հետ։ Այդ դիմակայությունում Իլիան առաջին ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել և նվաճել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Նրա ակտիվում կա 17 հաղթանակ և ոչ մի պարտություն։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին կայացած UFC Fight Night 265 մրցաշարում՝ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ տանելով Դեն Հուկերի նկատմամբ: Հայ մարտիկի հաշվին գրանցված է 23 հաղթանակ և 3 պարտություն։
Աղբյուրը՝ Armsport.am: