Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամա՛, քեզ խոսք եմ տվել, տուն եմ գալու». Ժիրայր Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բառերը շատ քիչ են իրեն նկարագրելու համար։ Շատ աշխույժ երեխա էր։ Մանկուց հայրենասիրության ոգով է դաստիարակվել։ Տաքարյուն էր, ծնողասեր։ Գյուղում էինք ապրում, բոլորին օգնում էր, շատ պատրաստակամ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Ժիրայրի մայրիկը։

Ժիրայրը ծնունդով Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից է։ Նա երկու ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ։ Սովորել է Վուրգ Ոսկանյանի անվան դպրոցում։ Մայրիկն ասում է՝ որդին ընդունակ էր, բայց սովորելու հետ սեր չուներ։ «Իր դպրոցը սիսիանցի անվանի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունն էր կրում, ով իր ջոկատով ազատագրել էր Վակունիս գյուղը և անմահացել։ Ժիրայրս ուզում էր այնպիսի աշակերտ լինել, որ բարձր պահեր դպրոցի պատիվը։ Մի անգամ ծնողական ժողովից նեղսրտած տուն եկա։ Գիտեի իր ունակությունները և նեղվում էի, որ ուղղակի չի սովորում։ Ժիրայրս էլ ասաց. «Մա՛մ, ամեն ինչ անելու եմ, որ դպրոցը հպարտ լինի իմ նման աշակերտ ունենալու համար»։ Հայրենասիրական բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցում էր։ Անհամբերությամբ սպասում էր մարտի 31-ի միջոցառումներին, այդ օրն էր գյուղն ազատագրվել։ Միջոցառումների ժամանակ նրան «բախտ է վիճակվել» զոհված զինվորի դերը կատարել, բայց նա դա հպարտությամբ էր անում։ 2016 թվականին Ապրիլ յան պատերազմի ժամանակ իր հերոսները դարձան Ռոբերտ Աբաջյանը և Քյարամ Սլոյանը։ Մի անգամ տուն եկա, երբ Քառօրյա պատերազմին նվիրված երգ էր լսում, մեկ էլ... «Մորս չասեք, որ զոհվել եմ» երգը։ Նեղվեցի, թե ինչու ես այդ երգերը լսում։ Ասաց. «Ուղղակի երգ է, լսում եմ։ Ուզում եմ իմ ծառայության ժամանակ պատերազմ լինի, վրեժս լուծեմ»։ Սաստեցի իրեն, որ նման բան երբեք չասի։ «Մա՛մ, ինչո՞վ ես տարբերվում Ռոբերտի մամայից, նա ապրում է, դու ինչո՞ւ չպետք է ապրես, եթե ինձ մի բան լինի»։ Միջոցառումից հետո զինվորական հագուստով էր լինում, իրեն ասում էի՝ երանի այն օրը, որ զինվորական հագուստով բանակից տուն կգաս»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժիրայրն սկսում է հայրիկին օգնել առօրյա հոգսերում։ «Մենք բազմազավակ ընտանիք էինք, ցանկացավ հայրիկին թև ու թիկունք լինել։ Ուզում էր ավտոդպրոցում սովորել»։

2020 թվականի հուլիսի 13-ին Ժիրայրը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Համավարակով պայմանավորված՝ կարանտինն անցկացրեց «Մարտունի 2»-ում, հետո տեղափոխվեց Ջրական։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Իր մեկնելուց քույրիկներից մեկն արդեն բալիկ ուներ։ Ժիրայրս փաթաթվեց քրոջն ու ասաց. «Իմ գալուց մի բալիկ էլ գրկումդ լինի»»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմի ժամանակ այնքան հպարտորեն էր խոսում։ Անգամ կատակում էր մեզ հետ։ Մենք պատերազմի կադրերն էինք տեսնում, բայց նա մեզ հետ շատ հանգիստ էր խոսում։ Չէիր կարող պատկերացնել, որ նա այդ դժոխքի միջով է անցնում։ Սկզբում ինձ չէր ասում, որ մասնակցում է պատերազմին։ Անգամ ասաց. «Մա՛մ, ես ավտոմատ բռնել չգիտեմ, ինձ ինչպե՞ս կտանեն կռվի դաշտ»։ Բայց առաջին օրվանից եղել է առաջնագծում։ Հոկտեմբերի 3-ին նա շրջափակման մեջ էր հայտնվել։ Հոկտեմբերի 9-ին էին դուրս եկել շրջափակումից։ 19 տղաները ողջ-առողջ գտնվել էին։ Նկար էին հրապարակել, և Ժիրայրն էլ կար այդ նկարում։ Ինձ այդ օրն ասաց. «Մա՛մ, միայն Աստծուն աղաչում էի, որ այդտեղից դուրս գայի և ձայնդ լսեի, վախենում էի, որ ձայնդ էլ չեմ լսի»։ Պատերազմի ժամանակ նա էլի իմ մասին էր մտածում»։ Պատերազմի օրերին Ժիրայրին Ջրականից տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ նրանք ընկել էին շրջափակման մեջ։

Հոկտեմբերի 15-ին է եղել Ժիրայրի հետ վերջին զրույցը։ «Այդ օրը շատ տխուր էր։ Հարցրեցի՝ վիրավո՞ր ես, որ ձայնդ մի տեսակ է։ Արձագանքեց. «Մա՛մ, ընկերներս զոհվել են։ Մեզ ապահով տեղ են տեղափոխում»։ Այդ օրը կարծես ցանկանար անընդհատ անջատել հեռախոսը, մինչդեռ դրանից առաջ ուզում էր երկար խոսել։ Ավելի հաճախ ես էի ձգտում, որ կարճ զրուցեինք, որ հանկարծ իր տեղը չֆիքսեին։ Նա այդ օրը կամավորներից մեկի հեռախոսով էր խոսում, ասաց. «Մա՛մ, երեխեքն ուզում են իրենց մամաներին զանգել, ես հետո էլի կզանգեմ»։ Ինձ ասաց, որ իրենց ապահով տեղ են տանում. «Մամա՛, ես քեզ խոսք եմ տվել, հանգիստ եղիր, ես տուն եմ գալու»։

Ժիրայրն անմահացել է հոկտեմբերի 15-ին հայտնի 9-րդ կիլոմետրի վրա՝ Հադրութի Ղարղաբազար տանող ճանապարհին։ «Դեպի Հադրութ են գնացել։ Ուղղակի նա անջատեց հեռախոսը, չկարողացա ասել, որ Հադրութն էլ մերը չէ, ի՞նչ Հադրութ։ Իրեն զանգահարեցի, բայց արդեն անհասանելի էր»։

Մայրիկն ասում է՝ որդուն գտել է ինն ամիս հետո։ «Իրեն ինն ամիս փնտրել եմ։ Տղայիս մարմինը եղել է Աբովյանի դիահերձարանում։ Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ տղաների մարմինները գետնի վրա էին, պարկերի մեջ։ Իրեն չեմ տեսել։ Դեկտեմբերի 14-ին իր մարմինը դուրս են բերել Արցախից, տեղափոխել Հայաստան։ Նույն պարկերը, նույն դիահերձարանը, այդ ամենը տեսել եմ երազումս, գիտեի, որ այդտեղից եմ գտնելու իմ երեխային։ Ապրիլի 12-ից հետո ինձ զանգահարեցին, որ ԴՆԹ համընկնում կա։ Չէինք հավատում, ամուսինս էլ արյուն հանձնեց, ևս երեք ամիս սպասեցինք։ Հուլիսի 15-ին՝ ուղիղ ինն ամիսը լրանալու օրը, հաստատվեց իր ինքնությունը»։

Ժիրայրը մայրիկին ասել էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո պայմանագրային ծառայության է անցնելու, հայրենի Վահրամաբերդում տուն է գնելու, ամառներն այնտեղ անցկացնեն։ Խոստացել էր մայրիկին թագուհու պես պահել։

Ժիրայրը յոթ քույրերի միակ եղբայրն էր։ Ամիսներ առաջ նրա ութերորդ քույրն է ծնվել։ «Միշտ գալիս էր իմ երազներին և ասում՝ մա՛մ, ես տուն եմ գալու։ Իմ աղջիկը որդու ծննդին էր սպասում, նրա ամուսինն ասաց, որ իրենց որդին Ժիրայրի անունն է կրելու։ Բայց Ժիրայրս շարունակում էր գալ իմ երազներում և ասել՝ մա՛մ, ես տուն եմ գալու։ Նույն կերպ նաև ամուսնուս ու քույրիկների երազներում է եկել ու հայտնել, որ տուն է գալու։ Եվ այդպես ծնվեց մեր աղջիկը»:

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժը դարձան իմ երեխաները և նաև իմ վրեժի ուժը, ես ուզում եմ տեսնել, որ բոլոր մեղավորները պատասխան են տալիս։ Արցախը պետք է մերը լիներ, գնայի, իմ երեխայի արյամբ շաղախված հողի մոտ, մխիթարվեի, ոչ թե այդ հողի վրա հիմա թուրքեր լինեին»։

Հ. Գ. - Ժիրայր Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով և պատվոգրերով։ Հուղարկավորված է հայրենի Վահրամաբերդի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»
Ամենադիտված