Իրանն Իրաքում հարձակվել է քրդերի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական քրդական ընդդիմադիր խմբավորման երեք մարտիկներ են վիրավորվել Իրաքյան Քրդստանի Էրբիլի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Քրդստանի ազատության կուսակցությունը՝ հարձակման պատասխանատու նշելով Թեհրանին։
Հարձակումը, որին մասնակցել են չորս անօդաչու թռչող սարք, տեղի է ունեցել Էրբիլ նահանգի Խաբաթ շրջանում։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։