Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ «Արցախ Միություն»-ը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության բացարձակ լռության և Հայաստանի իշխանությունների կողմից հնչող փաստացի խրախուսական հայտարարությունների ու անգործության ուղղակի հետևանքն են։

Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետևյալ միջազգային փաստաթղթերը.

1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրան կից արձանագրությունները.

2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը՝ «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ».

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան.

Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023թ. Նոյեմբերի 17-ի հրամանները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության թիրախավորումը:

Արցախ Միությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունն ու հռետորաբանությունը և ձեռնարկել հետևյալ անհապաղ քայլերը.

Դադարեցնել ագրեսորին խրախուսող հռետորաբանությունը, որը միջազգային հարթակներում ստեղծում է անպատժելիության պատրանք և լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը.

Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով՝ հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես ԱՄԴ հրամանների պարբերական և կոպիտ խախտող պետություն.

Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման և այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում:

Միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների շարունակական լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը միջազգային հանցագործություն է, որը սպառնում է համամարդկային քաղաքակրթությանը։ Մենք կոչ ենք անում.

Կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ.

Անհապաղ ապահովել միջազգային անկախ դիտորդական առաքելության մուտքը բռնազավթված տարածքներ՝ մնացած հուշարձանների վիճակը գնահատելու և հետագա հանցագործությունները կանխելու համար:

Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական ժառանգության ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու առաջնային սուբյեկտ և ԱՄԴ դիմումատու կողմ, պարտավոր է գործել վճռական կերպով։ Անգործությունը և լռությունը միայն նոր դռներ են բացում հաջորդող հանցագործությունների համար։

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»
Ամենադիտված