Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած գիշեր ձյուն է տեղացել Մոսկվայի մարզի որոշ շրջաններում, մասնավորապես՝ Դոմոդեդովոյում, Կաշիրայում և Դմիտրովում, ՌԻԱ Նովոստիին ասել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Օդերևութաբանը նշել է, որ գիշերը ձյուն է տեղացել Նիժնի Նովգորոդի և Ռյազանի մարզերում, Վլադիմիրի և Կիրովի հարավային շրջաններում, Տուլայի, Լիպեցկի և Տամբովի հյուսիսային շրջաններում, Մարի Էլի և Չուվաշիայի հանրապետություններում, Մորդովիայի և Պենզայի արևմտյան շրջանում, Պերմի երկրամասում, Սվերդլովսկի մարզում, Յուգրայի հարավում, Օմսկի և Կեմերովոյի հյուսիսային շրջաններում, Նովոսիբիրսկի մարզում և Կրասնոյարսկի հարավային երկրամասում։