Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, շատ աշխատասեր, ընկերասեր տղա էր։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հրաշալի շրջապատ ուներ, նվիրված մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում էր տիկին Մարինեն՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում։ Ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Գևորգը դպրոց է հաճախել։ «Մինչև հինգերորդ-վեցերորդ դասարանն այնտեղ է դպրոց հաճախել, այնուհետև վերադարձել ենք Հայաստան։ Հաճախել է այն ժամանակ ռուսական, այժմ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց։ Հիմա դպրոցի բակում հուշակոթող, իսկ դպրոցում դասասենյակ ունեն՝ զոհված տղաների լուսանկարներով։ Գևորգս ընդունակ աշակերտ էր, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ավիաուսումնական կենտրոն։ Ծառայել է Արցախում, նախ՝ Շուշիում, հետո տեղափոխվեց Ակնա։ Նա կրտսեր սերժանտ էր։ Ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, բայց այնտեղ երկար չմնաց, վերադարձավ Հայաստան։ Տիրապետում էր օտար լեզուների, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում, ավելիին էր ձգտում, բայց չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց հասնել երազանքների իրականացմանը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը տանն էինք։ Քրոջս աղջկա ամուսինը սպա էր։ Նրանք Ջրականում էին բնակվում, բայց ամուսինը «Եղնիկներում» էր ծառայում։ Բնականաբար, լուրը հասավ, որ պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ի գիշերը Գևորգը մեկնել է մարտի դաշտ։ Իրեն զինկոմիսարիատից չեն կանչել, ծանուցագիր չի ստացել։ Մեր հարևանի տղան պատմում է՝ չէինք կարողանում իրեն մեքենայից իջեցնել։ Ավտոբուսի վարորդն էլ, որ մեր գյուղից է եղել, երբ տեղ են հասել, Գևորգին ասել է՝ արի հետ գնանք, մի մնա։ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի»։ Ինձ սեպտեմբերի 27-ին զանգահարեց, ասաց. «Ընկերներիցս մեկը գնում է, հետը ոչինչ չի վերցրել, իմ հագուստից մի քանիսը դիր պայուսակի մեջ, տուր, թող բերեն»։ Ես էլ անգամ մտովի մտածում էի՝ տղաս իր բոլոր շորերն էլ սիրում է, ո՞ր մեկն ուղարկեմ։ Մի քանի հագուստ դրեցի, գնացի խանութ քաղցրեղեն, ծխախոտ գնեցի, անգամ բրդուճներ պատրաստեցի և այդ ամբողջն ուղարկեցի իրեն։ Հաջորդ օրն էլ ասաց, որ զորամասում է, տղաներից մեկի հետ է։ Առավոտյան արդեն իմ զանգերը տեղ չէին հասնում։ Ինքը զանգահարեց. «Մա՛մ, զանգի, հեռախոսս ռոումինգ միացնեն, ես Ղարաբաղում եմ»։ Այլևս ոչինչ չէի կարող անել։ Գիտեի, որ կգնար, մենք մեր երեխաներին հայրենասեր ենք մեծացրել»։

Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքը զրուցել է Գևորգի հետ։ «Այդ օրը խոսել ենք իր հետ։ Երկար չխոսեց, երկու բառ փոխանակեցինք. «Մամ, դեռ էլի մարդու պետք է զանգեմ, երկար խոսել չեմ կարող»։ Հոկտեմբերի 8-ին արդեն իրենից զանգ չստացանք։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան շատ անհանգիստ էի։ Չգիտեմ, թե ինչու, բայց իր անունն անընդհատ փնտրում էի զոհված տղաների անունների ցուցակում։ Ինձ թվում էր, որ իրեն ինչ-որ բան է պատահել։ Առավոտյան արթնացել էի, և կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ գնա եկեղեցի։ Գնացի եկեղեցի մոմ վառելու, մի տեսակ կարծես օդերում լինեի այդ օրը»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում։ «Ընկերը՝ Կարենն է պատմում՝ միշտ իր հագուստը տալիս էր ժամկետային զինծառայողներին, միշտ Գևորգն էր գնում սննդի հետևից»։ Բայց տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ «Միայն մեկ ճանապարհ է եղել, որով կարող էին դուրս գալ։ Գևորգն ասել է՝ դուք գնացեք, ես կպահեմ ձեր թիկունքը»։ Ավաղ, Գևորգն անմահանում է դիպուկահարի կրակոցից։ «Նաև պայթյուն է եղել, իր ընկերը՝ Սուրենը, վիրավորվել է։ Հետո նա ինձ ասաց՝ Գևորգն ինձ փրկեց։ Գևորգը նաև թշնամու կողմն անցնելով՝ կարևոր նյութեր է բերել»։ Մայրիկն ասում է՝ անվերջ կարելի է պատմել մարտի դաշտում որդու գործողությունների մասին։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչերի՜ միջով է տղաս անցել»։

Տիկին Մարինեին որդու հեռախոսն է հասել։ Գևորգն իր հեռախոսից ջնջել է ամբողջ ինֆորմացիան, պահել միայն մարտի դաշտում արված լուսանկարները, խնդրել դրանք փոխանցել մայրիկին։ Ընկերները նաև նույն օրը մարտի դաշտից դուրս են բերել Գևորգի մարմինը, հոկտեմբերի 9-ին նա արդեն Էջմիածնում է եղել։

Գևորգը եղբայր և քույր ունի։ Երբ տիկին Մարինեին հարցնում եմ, թե ինչը դարձավ կյանքի առաջ մղող ուժը, արձագանքում է՝ թոռնիկները։ «Չէի ուզում իրենց մոտ լաց լինել, տանից դուրս էի գալիս, գնում ինչ-որ տեղ, երբեմն անգամ ցանկություն կար գոռալով լաց լինելու։ Եթե տանը լաց էի լինում, փոքր թոռնիկս միշտ գալիս, արցունքներս սրբում էր։ Արդեն ահագին ժամանակ էր անցել, Երևան էի գնացել գործերով, պետք է վերադառնայի տուն, կողքերս նայեցի, հասկացա, որ անծանոթ միջավայրում եմ։ Տաքսի նստեցի, գնացի Եռաբլուր։ Մի կողմում հուղարկավորություն էր, մյուս կողմում՝ սգացող ծնողներ։ Սթափվեցի՝ մենակ չեմ, իմ նման հարյուրավոր ծնողներ կան։ Մի քիչ իմ մեջ ուժ գտա, որ պետք է ապրեմ»։

Հ. Գ. - Կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գրիբոյեդով գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում
Ամենադիտված